Լիբանան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել Լիբանանի խորհրդարանի նախագահի ներդրումը հայ-լիբանանյան բարեկամության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման գործում։
Նաբիհ Բըրրին ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Լիբանան՝ նշելով, որ այն հնարավորություն կտա նոր թափ հաղորդել երկու երկրների բարեկամական հարաբերություններին:
Զրուցակիցները կարևորել են լիբանանահայ համայնքի դերակատարությունը՝ որպես երկու երկրները կապող և հարաբերություններն ամրապնդող օղակ:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բարեկամ Լիբանանը, ինչպես պատմության ողբերգական պահերին, այնպես էլ այսօր Հայաստանի կողքին է՝ իր նպաստը բերելով Ցեղասպանության հանցագործության դատապարտմանը: Նաբիհ Բըրրին իր հերթին բարձր է գնահատել Լիբանանի հայերի դերակատարությունը և ներդրումը երկրի զարգացման գործում: «Մեր եղբայր հայերը ներկայացված են Լիբանանի խորհրդարանում ու կառավարությունում և իրենց կարևոր նպաստն են բերում Լիբանանի առաջընթացին», - ասել է նա:
Երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և Լիբանանի խորհրդարանի նախագահը կարևորել են միջխորհրդարանական կապերի ընդլայնումը և բարեկամության խմբերի ակտիվ աշխատանքը: Լիբանանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանը կարող է Լիբանանի համար դառնալ պատուհան դեպի Եվրոպա, իսկ Լիբանանը Հայաստանի համար` պատուհան դեպի Մերձավոր Արևելք, և պետք է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ կոնկրետ արդյունքներ արձանագրելու համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկու երկրներում ընթացիկ քաղաքական իրավիճակի և զարգացումների շուրջ:
Տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ շարունակական ջանքերի համատեքստում Նիկոլ Փաշինյանը և Նաբիհ Բըրրին կարևորել են Հայաստանի մասնակցությունը Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը:



13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01