Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել է Հայաստանի համայնքներում տեղի ունեցած ընտրությունների դիտարկում: Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամները Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ իրականացրել են անհրաժեշտ ուսումնասիրություններ, ապահովել են արձանագրված ահազանգերի ու բողոքների քննարկումը, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրել են իրավական խորհրդատվություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
«Մասնավորապես, Աշխատակազմի թեժ գծին ստացվել է ահազանգ ընտրատեղամասում քաղաքացիների կուտակումների և ընտրողների ուղղորդումների վերաբերյալ: Ստացած տեղեկությունը վերաբերել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի թիվ 21/4 ընտրատեղամասին: Հարցն անմիջապես ուսումնասիրվել է Պաշտպանի աշխատակազմում և տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ոստիկանություն:
Ողջ օրվա ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել ընտրությունների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած նյութերին: Ուսումնասիրության է ենթարկվել ավելի քան 270 հրապարակում։ Արձանագրվել են ընտրողների ուղղորդման, քաղաքացիների կուտակումների և մյուս միջադեպերի վերաբերյալ հրապարակումները: Մասնավորապես, ընտրողների ուղղորդման մասին հրապարակում է եղել կապված Կոտայքի մարզի Սոլակ գյուղի հետ: Արձանագրվել է նաև Ոստիկանության ծառայողի կողմից Հրազդանի 26/14 ընտրատեղամասից գրանցամատյանի հեռացման վերաբերյալ հրապարակումը: Մեկ այլ հրապարակման համաձայն՝ Էջմիածնի թիվ 14/07 ընտրատեղամասում քվեարկության պահին ընտրողի մոտ հայտնաբերվել է երկու քվեաթերթիկ։ Արձանագրվել են նաև մի շարք թեկնածուների հրապարակային պնդումները վարչական լծակներ գործադրվելու վերաբերյալ:
Հատուկ ուշադրություն է դարձվել լրագրողական աշխատանքների ապահովմանը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը լրագրողական աշխատանքի խոչընդոտի դեպք չի արձանագրել:
Ընտրական գործընթացների հետ կապված հարցերով Պաշտպանի աշխատակազմն արդյունավետ համագործակցել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և իրավապահ մարմինների հետ:
Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ Պաշտպանին օրենքով վերապահված իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, ինչպես նաև կիրականացվեն դրանց բոլորի առնչությամբ հետևողական աշխատանքներ:
Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները Պաշտպանին կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով կամ այցելելով աշխատակազմ»,- նշված է հաղորդագրության մեջ:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44