Գրեթե բոլոր միջազգային գործընկերների հետ շատ ինտենսիվ և բարձր մակարդակի շփումներ են տեղի ունենում, ցավոք ԱՄՆ-ի պարագայում այդքան ինտենսիվ չի եղել մինչև ընթացիկ ժամանակը, հույս ունեմ՝ առաջիկա շփումների ժամանակ կինտենսիվանա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին՝ արդյոք հայ-ամերիկյան հարաբերութուններում նոր որակի պայմանավորվածություններ կլինե՞ն, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն այս տարի ավելացրել է ՀՀ ֆինանսավորումը, մյուս տարի ևս ավելացնելու է, հիմա էլ ՀՀ-ում է ԱՄՆ նախագհի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին, սպասվում է նաև անվտանգության գծով խորհրդականի այցը:
«Չնայած նախորդ շաբաթ այցելել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը, շատ կարևոր և հետաքրքիր քննարկում ունեցանք, բայց ես ասել եմ, որ մենք պատրաստվում ենք ինտենսիվացնել շփումները»,-նշեց նա:
Անդրադառնալով փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն խանդով է վերաբերվում մյուս գերտերությունների հետ մեր հարաբերություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն այդպիսի տպավորություն չի ստացել:
«Մեր հարաբերությունները և իմ անձնական հարաբերությունները մեր գործընկերների հետ, ինչպես ասել եմ հրապարկային, շատ ուղիղ են, անկեղծ` առանց մութ անկյունների, և ես ուրախ եմ, որ մեր գործընկերների հետ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, փոխվստահության մթնոլորտ են ձևավորել: Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչում և ամեն ինչի մասին ունենք նույն տեսակետը, ամեն ինչում համաձայն ենք: Մենք ըմբռնում ենք փոխադարձաբար միմյանց տեսակետները և վստահ ենք երկուստեք, որ անկեղծ ենք»,-շեշտեց նա:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44