Դեկտեմբերին քաղաքական ուժերը գնում են ընտրությունների, հիմա պարզապես պետք է որոշվի, թե որ օրենսգրքով ենք մենք գնում ընտրությունների:
Այս մասին այսօր Ազգային ժողովում ելույթների ժամին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով ԸՕ նախագծի քվեարկությանը, որը ՀՀԿ-ն համարում է արագացված, իսկ զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը համաձայնեց երկրորդ ընթերցումն իրականացնել 72 ժամում, չնայած ի սկզբանե կառավարությունն առաջարկում էր 24 ժամ:
«Ես չեմ հասկանում ՀՀԿ-անների և ոչ միայն ՀՀԿ-ականների շարժառիթը: Առաջիկայում լինելու են ընտրություններ, հիմա պետք է այնպես անել, որ ընտրությունները լինեն ավելի ժողովրդավարական, և դրա համար այս օրենքի նախագիծը պետք է անցնի, որն իր մեջ որևէ հետքայլ չի պարունակում, որին սկզբունքորեն որևէ քաղաքական ուժ դեմ չէ:
Այո, հապճեպ է բերվում օրենքը, բայց որպեսզի օրենքի ադապտացման համար շատ ժամանակ լինի, պետք է հնարավորինս շուտ այդ օրենքի նախագիծն ընդունել, որովհետև կա փաստ, որ սա ավելի լավն է»,-ասաց Գորգիսյանը:
Նրա խոսքով՝ նոր ԸՕ-ն նպաստելու է քաղաքական ուժերի զարգացմանը ու նոր ուժեր է բերելու խորհրդարան, այս ամենի համար պետք է այս օրենքի նախագիծն անցնի. «Կար շտկումներ կատարելու անհրաժեշտություն, և նախարարությունը համաձայնեց տրամադրել 72 ժամ այդ պրոցեսի համար»,-ասաց Գորգիսյանը:
ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ սա ՀՀ պատմության վերջին Ազգային ժողովը չէ, մյուսներն էլ կարող են քննարկել, փոփոխություններ իրականացնել օրենքում:
Ազգային ժողովը կառավարության առաջարկով արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում է ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01