Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկային։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ողջունելով հյուրին՝ Զոհրաբ Մնացականյանը շնորհավորեց Ռուդոլֆ Միխալկային այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց իր առաքելության մեջ։
Ռուդոլֆ Միխալկան ներկայացրեց Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր օրակարգն ու նախատեսվող քայլերը:
Կողմերն անդրադարձ կատարեցին տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումներին, մտքեր փոխանակեցին հատուկ ներկայացուցչի գրասենյակի հետ համագործակցության հեռանկարների շուրջ:
Զրուցակցի խնդրանքով նախարարի պաշտոնակատար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ընդգծելով, որ ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարությունը շարունակում է բարեփոխումների գործընթացը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության և արդարադատության ամրապնդմանը, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովմանը:
ԱԳ նախարարի պաշտոնակատարը վերահաստատեց արտահերթ ընտրությունները միջազգային չափանիշների համապատասխան անցկացնելու Հայաստանի իշխանությունների հանձնառությունը: Այս առումով նա կարևորեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և միջազգային այլ կառույցների հետ համագործակցությունը:
Ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Այս առումով Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է անվտանգության և խաղաղության մթնոլորտի ձևավորումը՝ շեշտելով, որ մեր միջազգային գործընկերները պետք է ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և ավելացնում անկայունության վտանգները։
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44