ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի դատախազներից և դատավորներից կազմված պատվիրակությանը, որը գլխավորում էր Ավստրիայի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Բաուերը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Հայկ Ասլանյանը և Դավիթ Մելքոնյանը:
Ողջունելով հյուրերին ՀՀ գլխավոր դատախազություն այցելելու կապակցությամբ՝ Արթուր Դավթյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ավստիայի միջև ձևավորված երկկողմ և բազմակողմ հարթություններում համագործակցության առկա մակարդակը, որը մեծապես նպաստել է նաև երկու երկրների իրավապահ մարմինների փոխհարաբերությունների զարգացմանը: Այս առումով Արթուր Դավթյանը կարևոր խթան է համարել մի քանի տարի առաջ Ավստրիայի գլխավոր դատախազի առաջին տեղակալի Հայաստան կատարած այցը:
Հյուրերին ներկայացվել է Հայաստանի դատաիրավական համակարգում դատախազության դերակատարության և իրավասությունների շրջանակը, միջազգային փորձի ուսումնասիրմամբ վերջին տարիներին իրականացված բարեփոխումների հիմնական արդյունքները, քրեական դատավարության և պետական շահերի պաշտպանության ոլորտներում դատախազների գործառույթների առավել հստակեցման նպատակները: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ Հայաստանի քրեադատավարական պրակտիկայում աստիճանաբար ավելի գերակա է դառնում եվրոպական իրավունքը, որի համատեքստում ՀՀ դատախազությանը վերապահված ներկայիս լիազորությունները լիովին բավարար են ինչպես դատավարության մասնակիցների իրավունքների լիարժեք ապահովման, այնպես էլ արդարադատության շահի պաշտպանության համար:
Պարոն Բաուերը և պատվիրակության մյուս անդամներն իրենց հերթին ներկայացրել են ավստրիական արդարադատության համակարգի առանձնահատկությունները և լավագույն փորձի ձեռքբերման տեսանկյունից կարևորել փոխադարձ շփումների հետագա ակտիվացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությանը, մեղադրանքի պաշտպանությանը, դատախազական համակարգ մուտ գործելու ընթացակարգերին, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև իրավական փոխօգնության և քրեական հետապնդման ենթարկվող անձանց հանձնման ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55