2018թ-ի երկրորդ և երրորդ եռամսյակներում Պետական եկամուտների կոմիտեի կողմից պետական բյուջե հավաքագրված շահութահարկը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 54%-ով: Այս ցուցանիշն աննախադեպ է, քանի որ նույն ժամանակահատվածում հավաքագրված ընդհանուր հարկերը և պետական տուրքն աճել են ընդամենը 12%-ով:ՊԵԿ կողմից հավաքագրված շահութահարկի ծավալների աճը վկայում է հարկային վարչարարության էական բարելավման մասին, ինչի շնորհիվ պետական եկամուտներն ավելացվում են ոչ թե ի հաշիվ ավանդական դարձած եկամտային հարկի, ակցիզային հարկի կամ ավելացված արժեքի հարկի հաշվին, որոնց վերջնական վճարողը քաղաքացին է, այլ հավաքված շահութահարկի ծավալների ավելացման շնորհիվ: Հավաքագրված շահութահարկի շեշտակի աճը հիմնականում տեղի է ունեցել ստվերի կրճատման հաշվին, ինչի մասին վկայում է տնտեսական ակտիվության ցուցանիշի մակարդակը, որն այդ ժամանակահատվածի համար համեմատաբար առավել ցածր աճ է գրանցել՝ չգերազանցելով 10%-ը:
Հետևաբար, եթե շահութահարկ վճարող տնտեսվարողների հայտարարագրած շահույթի և վճարած շահութահարկի նշանակալի ավելացումը միայն չնչին մասով է պայմանավորված տնտեսական ակտիվության ավելացմամբ, ապա գրանցված 54% աճը տեղի է ունեցել շահութահարկ վճարողների սեգմենտում ստվերի կրճատման շնորհիվ: Հարկային վարչարարության բարելավումն իր հերթին բերել է պետական եկամուտների կառուցվածքում էական փոփոխությունների: Այսպես, եթե 2017թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական եկամուտների կառուցվածքում ԱԱՀ կշիռը կազմում էր 35%, ապա ընթացիկ տարում դրա մասնաբաժինը կազմել է 33%, իսկ եկամտային հարկի մասնաբաժինը 30%-ից նվազել է մինչև 28%: Փոխարենը 3.5%-ով ավելացել է շահութահարկի մասնաբաժինը՝ 10.5%-ից դառնալով 14%: Հատկանշական է, որ 2018թ-ի մայիս-սեպտեմբեր ժամանակահատվածում 3%-ով ավելացել է նաև հավաքված եկամտային հարկի ծավալը, մինչդեռ օրինակ 2016թ-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ 2017թ-ին գրանցվել էր հավաքված եկամտային հարկի ծավալների նվազում: Մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ ընթացիկ տարվա մայիսից հետո միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է ընդամենը 1%-ով, ապա կարելի է եզրակացնել, որ հավաքված եկամտային հարկի ավելացումը հիմնականում պայմանավորված է գրանցված աշխատողների թվաքանակի աճով, ինչը նույնպես ստվերի կրճատման ցուցիչ է:
Միևնույն ժամանակ 2018թ-ի մայիս-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատանքի տեղավորվածների թիվն ավելացել է 58%-ով, ինչը ևս նախորդ տարիների համեմատ աննախադեպ ցուցանիշ է: Տնտեսությունում ստվերի կրճատման մեկ այլ ցուցիչ է նաև նշված ժամանակահատվածում ՊԵԿ կողմից բացահայտված խոշոր չափի հարկային պարտավորություններից խուսափելու առավել քան երկու տասնյակ դեպքերը, որոնց ընդհանուր արժեքն անցնում է 12.4 մլրդ դրամից: Նշված գործերով պետական բյուջե արդեն իսկ վերադարձվել է առնվազն 7 մլրդ դրամ:
Ինգա Ղալայան
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55