Անցյալ շաբաթ խոշտանգումների կանխարգելման ոլորտում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձն ուսումնասիրելու նպատակով մեր երկիր ժամանած Տաջիկստանի պատվիրակությանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Ուսումնական այցը կազմակերպվել է Միջազգային բանտային բարեփոխումների (PRI) կազմակերպության Կենտրոնական Ասիայի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում:«Խոշտանգումների կանխարգելման ոլորտը պահանջում է սերտ համագործակցություն ոլորտի պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ: Այս ոլորտում պետք է առաջնորդվել չվնասելու սկզբունքով: Կարևոր է կալանավորվածների և դատապարտյալների վստահությանը հասնելը՝ նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով»,- ինչպես տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում նշել է Արման Թաթոյանը: Ծրագրի շրջանակում պատվիրակության անդամները ծանոթացել են Մարդու իրավունքների պաշտպանի խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությանը և ազատությունից զրկված վայրեր իրականացվող չհայտարարված մշտադիտարկման այցերի ժամանակ աշխատակազմի ներկայացուցիչների աշխատանքի մեթոդներին ու սկզբունքներին՝ իրենց երկրում ներդնելու նպատակով: Ոլորտի ամբողջական ուսումնասիրության նպատակով՝ Պաշտպանի աջակցությամբ հանդիպումներ են տեղի ունեցել ԱՆ քրեակատարողական ծառայությունում, ՀՀ գլխավոր դատախազության Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում և Պրոբացիայի ծառայությունում: Ուսումնական այցի ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ իրականացվել են նաև ճանաչողական բնույթի այցեր ՀՀ ոստիկանության Ձերբակալված անձանց պահման վայր և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Պատվիրակության անդամներն այցի ավարտին հետագա արդյունավետ համագործակցության վստահություն են հայտնել:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44