Հայաստանը ԵԱՏՄ անդամ ամենափոքր երկիրն է, սակայն նույնիսկ այդպիսի փոքր երկիր լինելով՝ անծայրածիր հնարավորություններ է ձեռք բերում և կրկնապատկվում են այդ հնարավորությունները, եթե հաշվի է առնվում սփյուռքի գործոնը: «Եվրասիական շաբաթ 2018» ֆորումի իր ելույթում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նշեց, որ համաժողովի ընթացքում Սփյուռքի հանրահայտ գիտնականների մասնակցությունը, իրենց գիտական ելույթները հետաքրքրիր կլինեն գործարարների համար և համագործակցության հնարավորություն կստեղծեն:
Աբրահամյանի խոսքով` «Եվրասիական շաբաթ 2018» համաժողովը նպաստում է տնտեսական հարաբերությունների զարգացման միջոցով Միության անդամ երկրների սոցիալ-տնտեսական և մշակութային համագործակցության ամրապնդմանը:
«Ամեն տարի մեր ֆորումի մասնակցության ցուցանիշներն աճում, իսկ «Եվրասիական շաբաթ» ֆորումի ևս մեկ առանձնահատկությունն այն է, որ այն մշտապես գործող է: Կարծում եմ, որ նպատակահարմար կլինի ապագայում ԵԱՏՄ երկրների ձեռնարկատերերի համար այնպիսի համակարգի ստեղծումը, որը նաև մեծ հարթակ կհանդիսանա գործարարների միջև համագործակցության համար»,-ասաց նա:
Արա Աբրահամյանի խոսքով`ավելի քան 200 միլիոնանոց ԵԱՏՄ շուկայի ներուժը հետաքրքրություն է առաջացնում գործընկերների շրջանում:
«Բոլորս լավ գիտենք, որ բիզնեսը սիրում է ներդրումներ, իսկ ներդրումներն ուղղվում են այնտեղ, որտեղ պլանավորման հասկանալի մեխանիզմներ կան: Այսօր աշխարհում բազմաթիվ խնդիրներ կան, և Հայաստանի համար տրանսպորտային շրջափակումը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ու այլ բարդություններն ավելի են միավորում բոլորին: Այսօր մենք տենում ենք ԵԱՏՄ շուկայի ներսում աճի դինամիկա և վստահ ենք, որ այս ներուժը դեռևս մինչև վերջ չի օգտագործված»,- ասաց Ա. Աբրահամյան:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55