Թուրքիայի նախկին վարչապետ ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն քննադատել է երկրի դպրոցներում աշակերտական երդման վերականգնումը: Ըստ նրա՝ դա 1930-ականներին գործած ավտորիտար ռեժիմի ստեղծած պարտադրանքն է, որը մեր օրերում կիրառելն անընդունելի է:
Twitter-ի իր պաշտոնական էջում նախկին վարչապետը նշել է, որ 2013 թվականին իրենք չեղարկել են այդ պարտադրանքը՝ դա համարելով մանկավարժական մեթոդաբանությանը ոչ հարիր, իսկ այժմ դրա վերականգնմամբ գործող իշխանությունները ջուրն են գցում ավելի վաղ ունեցած ժողովրդավարական ձեռքբերումները:
«Թուրքիայի՝ դժվարին պայքարի արդյունքում ձեռք բերված ժողովրդավարական նվաճումները պետք է խնամքով պահպանվեն: Ժողորդի էներգիան չպետք է վատնվի անջատողական վիճաբանությունների վրա», - ասել է Դավութօղլուն:
Նշենք, որ «Թուրք եմ, ազնիվ եմ, աշխատասեր եմ» աշակերտական երդումը, որը տասնյակ տարիներ պարտադրվել է Թուրքիայի բոլոր դպրոցներին ու չեղարկվել միայն 2013-ին, պարտադրվում է նաև Ստամբուլի հայկական համայնքի բոլոր դպրոցներին:
Այս առիթով ժամանակին քննադատական հոդվածներ է հրապարակել նաև պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր ու նախկին գլխավոր խմբագիր, 2007 թվականին սպանված Հրանտ Դինքը: Հոդվածներից մեկում նա շեշտել էր՝ «Ինձ հաճախ են հարցնում, թե ինչ ենք զգում մենք մեր համայնքային դպրոցներում, երբ պարտադիր արտասանում ենք այդ երդումը: Բոլորի փոխարեն ասել չեմ կարող, բայց իմ զգացումներն այսպիսին էին. ազնիվ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ»:
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03