Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը թույլ է տվել նվազագույնի հասցնել արտաքին գործոններով պայմանավորված բացասական հետևանքները երկրի տնտեսության վրա: Երևանում շարունակվող «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան: «Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը համընկեց այն ժամանակաշրջանի հետ, երբ միջազգային տնտեսական իրավիճակը ոչ բարենպաստ էր, իսկ դա չէր կարող ազդեցություն չունենալ մեր երկրներից յուրաքանչյուրի տնտեսության վրա: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը թույլ տվեց մեղմել երկրի տնտեսության վրա բացասական հետևանքները, որոնց բախվում էին մեր միության բոլոր երկրները: Չնայած նրան, որ տնտեսության աճն այնքան մեծ չէր՝ այն ավելի դիվերսիֆիկացված դարձավ՝ հիմնված Միության անդամ երկրներ արտահանման աճի վրա»,- ասաց Նիկիշինան:
Նա հավելել է, որ Հայաստանի ՀՆԱ-ի ֆիզիկական ծավալի ինդեքսը 2017թ. դրան նախորդող տարվա համեմատ ավելացել է 7.5 տոկոսով՝ չնայած նրան, որ աշխարհում այս ցուցանիշները բավականին համեստ էին: «Հայաստանը 2018թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների մեջ տնտեսական ակտիվության ամենաբարձր ցուցանիշն է գրանցել: Այս տարվա առաջին 6 ամիսների արդյունքներով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.3 տոկոս, որը մեր Միության անդամ երկրների մեջ ամենաբարձր ցուցանիշն է: 2017թ. զգալիորեն՝ 40 տոկոսով աճել է Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև 20.5 տոկոսով աճել է արտահանումը երրորդ երկրներ»,- մանրամասնեց ԵՏՀ առևտրի հարցերով նախարարը:
Նիկիշինան նաև հավելել է, որ ռուսական շուկայում շատ պահանջված է, օրինակ, հայկական գյուղմթերքը, որը ոչ միայն շատ համեղ է, այլ նաև՝ էկոլոգիապես մաքուր:
.jpg)
Անդրադառնալով «Եվրասիական շաբաթ» համաժողովի աշխատանքներին՝ Վերոնիկա Նիկիշինան շեշտել է՝ կարող են արձանագրել, որ «Եվրասիական շաբաթ»-ը դարձել է անկախ հարթակ, որտեղ քննարկվում են բիզնեսին հետաքրքիր բոլոր հարցերը: «Մենք աշխատում ենք, որպեսզի մեր ծրագիրը, որը ձևավորում ենք յուրաքանչյուր համաժողովի համար, առավելագույնս հաշվի առնի այն պահանջները և հետաքրքրությունները, որոնք բիզնեսը դնում է մեր առաջ: Առաջին հերթին մենք ավելի ու ավելի ենք ջանում «Եվրասիական շաբաթ»-ի ընթացքում քաղաքական հարցերից անցում կատարել տնտեսական հարցերի քննարկմանը»,- ասաց նա:
Խոսելով Երևանում անցկացվող համաժողովի առանձնահատկությունների մասին՝ ԵՏՀ առևտրի հարցերով նախարարը նշեց, որ այս տարի ընդլայնել են համաժողովին բիզնեսի մասնակցությունը՝ հատկապես ցուցահանդեսային միջոցառումների միջոցով: «Եթե մեր առաջին համաժողովները անցնում էին հիմնականում քննարկումների հարթակում, ապա այսօր մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ցուցահանդեսային միջոցառումներին»,- մանրամասնեց Վերոնիկա Նիկիշինան:
Նա ցավով արձանագրեց, որ Երևանում մեկնարկած համաժողովն անցնում է մի իրավիճակում, երբ համաշխարհային առևտրի բացասական տենդենցներ են նկատվում, ինչը չի կարող ազդեցություն չունենալ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների վրա: «Դրա համար քննարկումների ընթացքում հարցերի մեծ մասը նրա մասին էր, թե ինչպե՞ս է միջազգային առևտրի էրոզիան ազդելու մեր Միության զարգացման վրա, ինչպե՞ս ենք մենք պատրաստվում դիմակայել արտաքին մարտահրավերներին»,- ասել է նա:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55