«Շատ գովելի է, որ բոլորը կամաց կամաց հասկանում են` գործընթացները պետք է Սահամանդրության տառին և ոգուն համապատասխան լինեն, որ ԱԺ լուծարումը համարվի իրավունքի ուժով կատարված»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով «Ելք»-ի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու:
«Ժամանակին դա էինք ասում, բայց մեզ դավաճան, հակահեղափոխական էին հանում, բայց իրականության մեջ նպատակը հենց այն էր, որ որևէ սև բիծ կամ ինչ-որ թաքուն թակարդ, ական չդրվի այն պրոցեսի տակ, որը բերելու է ԱԺ լուծարմանն՝ իրավուքնի ուժով: Այն, ինչ մենք ասում էինք, դա ուղղակի զերծ է պահում, որ լուծարումը տեղի չունենա ուժի իրավունքով: Հիմա նոր կամամց-կամաց հասկանում են, որ Սահամանադրության տառն ու ոգին պետք է հարգել և ստիպված գնում են այս քայլին։
Մենք կորոշենք ինչ պետք է անենք այս պարագայում: Գոնե մի ուրիշի առաջարկեին, որ չքվեարկելը հեշտ լիներ: Հիմա Նիկոլ Փաշինյանին չքվեարկելը հնարավոր է ժողովրդի մի զգալի մասի մոտ առաջացնի այն տպավորությունը, որ մենք հակահեղափոխական ենք, սև ուժ ենք: Այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մարդ չգիտի ինչ անի, որն է ճիշտ: Այս առումով մտածելու բան կա։ Ամեն դեպքում, կքննարկենք և վաղը մեր դիրքորոշումը կհայտնենք։ Կորոշենք ինչ ենք անելու և վաղը կասենք մեր դիրքորոշումը»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ իրենք չեն ուզում որևէ պրոցես խափանվի:
Լրագրողները Արմեն Ռուսատմյանից հետաքրքրվեցին՝ ֆորսամժորային իրավիճակները բացառո՞ւմ է, ինչին ի պատասխան՝ պատգամավորն ասաց՝ ֆորսամժոր արդեն սկսվել է արտահերթ ընտրությունների ժամկետ դեկտեմբերը սահմանելը:
«Մեր համոզմաբ` հենց դրանից է սկսել այս ամբողջ արհեստական գործընթացների տրամաբանությունը: Մենք որ ասում էինք` պետք է լինի ճանապարհային քարտեզ, որ հրաժարական տալու գործընթացը համաձայնեցնենք, այսպիսի բաների համար էինք ասում. որ պարզ դառնար՝ կա քաղաքական համաձայնություն։ Բայց չգիտես ինչու մարդիկ որոշեցին վերջնագրային և պարտադրանքի լեզվով այս պրոցեսները տանել։ Երևի համարում են, որ այս նախընտրական փուլում այսպես է պետք, բոլոր հակառակորդներին փորձել նսեմացնել, կոտրել, ընտրությունների շեմին ավելի լավ դաշտ ունենալու համար»,- շեշտեց Ռուստամյանը։
Դիտարկմանը, որ իշխանությունը դա բացատրում է նրանով, որ պրոցեսը արագացրեց գիշերային հայտնի քվեարկությունը, Ռուստամյանը պատասխանեց.
«Հիմա իրենք հասկացել են, որ ինչոր մենք անում էինք, այդ տրամաբնությունից ելնելով էիք անում, որ ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարվի, եթե այդպես է թող չառաջարդեն վարչապետի թեկնածու, ինչո՞ւ են առաջադրում: Ուրեմն խնդիր կարող է, չէ՞ առաջանալ, մենք էլ դա էինք դա ասում: Թողնենք, որ բնական պրոցես լինի, ոչ թե պարտադրանք, ոչ թե պարտադրեն, որ Աժ-ն չհավաքվի, նույն տրամաբանույթունը չի՞: Հիմա որ ընդհանուր մոտեցումը նայես, չես հասկանում` մեկ պաշարում են ԱԺ-ն ու ասում` Նիկոլ Փաշինյանին ընտրեք, մեկ պիտի պաշարեն ասեն` մի՞ ընտրեք: Այսինքն՝ աբսուրդի մեջ ենք հայտնվել, չէ՞»:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15