Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Նուբարաշեն վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Թելման Թադևոսյանին: Ամենակարևոր մոտեցումը, որ հատկանշել է Երևանի քաղաքապետը, բնակիչների կողմից բարձրացվող յուրաքանչյուր խնդրին քաջատեղյակ լինելն է, ինչն էլ հնարավորություն կտա գտնել ու կիրառել համակարգային լուծումներ: Քաղաքապետ Հայկ Մարությանը բարձր է գնահատել այն աշխատանքը, որը կատարվել է ի նպաստ նուբարաշենցիների խնդիրների լուծման:
«Վարչական շրջանի հարգելի՛ աշխատակազմ, համոզված եղեք, որ Թելման Թադևոսյանը պատրաստ է ծառայելու Նուբարաշենում ապրող բնակիչներին: Կխնդրեմ, որ օգնեք ձեր նորանշանակ ղեկավարին, որպեսզի բնակիչները գոհ լինեն կատարած աշխատանքից ու կարողանաք ապահովել շարունակական զարգացում: Մեր պետությունը նոր փուլ է մտել, և մեր քաղաքացիները շատ մեծ սպասելիքներ ունեն մեզանից, ուստի, մենք պարտավոր ենք արդարացնել այդ սպասելիքները:
Նաև ուզում եմ նշել, որ թե՛ ես, թե՛ թիմը միայն ողջունում ենք պրոֆեսիոնալներին և բոլոր այն մարդիկ ովքեր ունեն մասնագիտական հմտություններ և պատրաստ են ծառայելու Երևանին ու երևանցիներին՝ միասին մենք կարող ենք նոր արդյունքների հասնել»,- նշել է Հայկ Մարությանը:
Երևանի քաղաքապետը շնորհավորել է Թելման Թադևոսյանին Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի հետ հանդիպելուց հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է նաև վարչական շրջանում կառուցվող նոր մանկապարտեզի շինարարության ընթացքին: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ մանկապարտեզը հնարավորություն կունենա իր հարկի տակ հյուրընկալելու նուբարաշենցի 132 երեխա:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44