ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Աղբյուր Սերոբ փողոցի բնակարաններից մեկում տեղի ունեցած գողության դեպքը, կասկածյալները ձերբակալվել են: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
2018 թ. հոկտեմբերի 22-ին անհայտ անձը (անձինք) հարմարեցված բանալու միջոցով բացել է Աղբյուր Սերոբ փողոցի 5-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը, ապօրինի մուտք գործել բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով` 1.111.500 ՀՀ դրամին համարժեք 150.000 ՌԴ ռուբլի, 193.652 ՀՀ դրամին համարժեք 400 ԱՄՆ դոլար, 440.000 ՀՀ դրամ գումար և շուրջ 3.400.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր:
Դեպքի առթիվ 2018 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով (գողություն):
Օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ քաղաքացու բնակարանից առերևույթ կատարված գողությանը մասնակցություն է ունեցել 3 անձ, պարզվել նրանց ինքնությունը
Միջնորդություն է ներկայացվել ընդհանուր իրավասության դատարան՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44