Երեկվանից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակում։ Նախօրեին նշանակվել են Կենտրոնի, Էրեբունու և Նուբարաշենի ղեկավարները։ Կենտրոնում՝ Վիկտոր Մնացականյանը՝ գորգերի թանգարանի հիմնադիրը, նախկին սոցապնախարար Մխիթար Մնացականյանի եղբորորդին։ Նրա հորն է պատկանում «Երևանյան գիշերներ» ռեստորանը։ Էրեբունու ղեկավար է նշանակվել Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի որդին։ Ինքը՝ Սուրեն Աբրահամյանը, իսկական թատրոն խաղաց․ երբ նշանակման հրամանն արձակվելուց հետո՝ մինչ հրապարակվելը, զանգահարեցինք նրան՝ ճշտելու, ձևացրեց, թե անտեղյակ է, և անգամ «մաղարիչ» խոստացավ, «եթե դա ճիշտ է»։
Նրա որդին՝ Արման Աբրահամյանը, երկար տարիներ աշխատել է Անվտանգության ծառայությունում, նախկին իշխանությունների օրոք՝ 2008-ի մարտի 1-ից հետո ազատվել է աշխատանքից, ապա 2018-ի ապրիլյան հեղափոխությունից հետո վերականգնվել, իսկ հիմա՝ 4 ամիս անց էլ, նոր թռիչք կատարեց՝ նշանակվելով Էրեբունի վարչական շրջանի ղեկավար։ Նուբարաշենի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը։ Այսօր-վաղը կլինեն Մալաթիա-Սեբաստիա և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարների հրամանները։ Երեկ փոխքաղաքապետն ասել էր, որ 5 ղեկավար է փոխվելու։
Ըստ լուրերի՝ Մալաթիայում կնշանակվի Դավիթ Կարապետյանը, իսկ Արաբկիրում՝ 42-ամյա Արշակ Օրդուխանյանը՝ «Քաղպայմանագրի» Արաբկիրի կառույցի ղեկավարը, ով կազմակերպել է քաղաքապետի ընտրությունները։ Նրա մասին շատ սուղ տեղեկատվություն կա․ երկար ժամանակ ապրել է արտերկրում՝ Իսպանիայում և Հունաստանում, Իսպանիայում ինչ-որ մութ քրեական պատմությունների մեջ է ներգրավված եղել։ 2014 թվականին նրան մեծ տարածք են տրամադրել՝ 5 հազար քմ-ից ավելի՝ Երևանյան լճի մերձակայքում հանգստյան գոտի կառուցելու համար։ Սակայն, ըստ ամենայնի, պրոյեկտը գլուխ չի եկել։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
11:46
11:36
11:28
11:28
11:09
10:46
10:22
10:06
09:42
09:36
09:15
09:02
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55