Հեղափոխություն տեղի է ունեցել, սակայն իշխանափոխություն դեռեւս տեղի չի ունեցել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում որպես վարչապետի թեկնածու իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա անդրադարձավ վերջին 5 ամիսներին ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններին, դրանց խորքային իմաստին. «Նախ ուզում եմ անդրադառնալ հարցին, թե այնուամենայնիվ ինչ էր Հայաստանում տեղի ունեցածը, հեղափոխություն, թե պարզապես իշխանափոխություն:
Ինձ համար միանշանակ է, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխությունյ, որովհետեւ տեղի է ունեցել հասարակական ֆորմացիայի իրական փոփոխություն: Իսկ այդ փոփոխության իմաստն այն է, որ մինչեւ 2018- ապրիլ Հայաստանում դոմինանտ, որոշիչ ուժը հանդիսանում էր քրեական, տնտեսական, քաղաքական էլիտան, որին պատկանում էր ողջ իշխանությունը, իսկ հեղափոխությունից հետո Հայաստանում որոշիչ քաղաքական գործոնը, քաղաքական ուժը հանդիսանում է ժողովուրդը, որը կարողացավ այդ էլիտային պարտադրել, որ իր նախընտրած թեկնածուին ընտրեն վարչապետ եւ ճանաչեն ժողովրդի իշխանությունը:
Այս թեման հրատապ է այնքանով, որ կան վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ, որոնք հայտարարում ու պնդում են, որ ՀՀ-ում ընդամենը իշխանափոխություն է տեղի ունեցել, ոչ թե հեղափոխություն: Ճշմարտությունը հակառակն է: Հեղափոխություն տեղի է ունեցել, սակայն իշխանափոխություն դեռեւս տեղի չի ունեցել: Համենայնդեպս՝ ամբողջական իշխանություն:
Այո, Հայաստանում հաստատված է ժողովրդական կառավարություն, բայց այդ կառավարությունը դեռեւս չունի իր գաղափարները կյանքի կոչելու գործիքը, որովհետեւ պետական կառավարման համակարգը եթե ոչ ամբողջությամբ, առնվազն մի հսկա մասով ոչ միայն գործում է հին տրամաբանությամբ եւ սովորություններով, այլեւ հին համակարգի վերադարձի թաքուն հույսը սրտի մեջ պահած»,-հայտարարեց Փաշինյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01