ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 23-ին հյուրընկալել է Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին։
Ինչպես հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՎԶԵԲ-ի առաջնահերթություններն ու ռազմավարությունը, 2018-2019 թվականների ծրագրերը։
Ողջունելով հյուրին՝ Գեղամ Գևորգյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և դրա ընդլայնման անհրաժեշտությունը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ այժմ մշակվում է գյուղատնտեսության քաղաքականության մատրիցան, որը հենք կհանդիսանա երկարաժամկետ ռազմավարության համար։ Գեղամ Գևորգյանը շեշտել է, որ այն խարսխված է լինելու նաև մինչև այժմ իրականացված ծրագրերի և մարտահրավերների վրա և նպատակաուղղված է լինելու իրապես արդյունավետ, նոր տեխնոլոգիաներով հագեցած, գիտելիքահեն գյուղատնտեսության զարգացմանը։
«ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունն այդ քաղաքականության մեջ իր ուրույն տեղն ունի և կարծում եմ՝ կունենանք համագործակցության լայն շրջանակ՝ համատեղ իրականացնելու այն ծրագրերն ու ուղենիշները, որոնք սահմանել ենք»,- նշել է Գեղամ Գևորգյանը։
Դմիտրի Գվինդաձեն իր հերթին կարևորել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ոլորտի դերը Հայաստանի տնտեսության համար։
ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը ներկայացրել է բանկի ընթացիկ վարկային պորտֆելը, համագործակցության հիմնական ուղղությունները, կիրառվող ֆինանսավորման գործիքները և նախատեսվող ծրագրերի շրջանակը՝ շեշտադրելով առկա ներուժի առավել արդյունավետ իրացման հնարավորությունը՝ մասնավորապես մասնավոր ներդրումնային ծրագրերի ֆինանսավորման միջոցով։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման, փոքր ու միջին ագրոբիզնեսների զարգացման, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ծրագրերի իրականացման, մրցակցության խթանման, ինչպես նաև երկուստեք հետաքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44