ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Իսկ մինչ այդ նա նկատեց, թե հիմա շատերը հարցեր են տալու՝ արդեն համաձայնեցնելով նրա հետ, գովելով, թե ինչ դիրքորոշում ունեն և ձևացնելով, թե ամբողջ կյանքում Փաշինյանի դիրքորոշումներում համոզված կողմնակիցներ են եղել:
«Իմ տարբերությունն այդ հարցեր տվողների հետ լինելու է մեկը՝ հի՞շում եք երկար տարիներ առաջ, երբ սրճարաններից մեկում նստած էինք, ասացի, որ ամբողջությամբ կիսում եմ Ձեր դիրքորոշումները»,-ասաց նա և թվարկեց՝ կոռուպցիայի դեմ պայքար, արդար ընտրություններ, համակարգի փոփոխություն:
Նա նշեց, որ այդ ամենն ասում է, միաժամանակ խնդրում նիստին հետևող քաղաքացիներին՝ այլ բան չկարծեն:
«Ինձ համար կարևորն այն է՝ ընդունում եք արդյո՞ք, որ այս 5-6 ամիսների կադրային քաղաքականությունում եղել են որոշակի ձախողումներ, տենո՞ւմ եք հնարավորություն՝ դրանք փոփոխելու և որոնելու պիտանի կադրերի, արդյունք ունեցող՝ անկախ քաղաքական պատկանելությունից»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նախ նկատեց, թե չի կարող ուրանալ ճշմարտությունն իրեն ուղղված խոսքերի մասին. «Այո հիշում եմ»:
Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա համաձայնեց, որ կառավարությունն անթերի չէ, սխալներ գործում է և գործելու է: «Աշխարհում չկա որևէ կառավարություն, որ սխալներ չի թույլ տալիս: Այն, ինչ որ մենք ուզում ենք անել ու արել ենք, աննախադեպ է, և նույնիսկ ձեր նշած իդեալական կադրերը, ենթադրենք, ունենք, իրենց էլ մինչև վերջ պարզ չեն լինելու պարամետրերը, այն, ինչ ուզում ենք անել, որովհետև այն, ինչ ուզում ենք ստանալ, դրա տեսությունն ամբողջական չէ»,-ասաց նա:
Ըստ վարչապետի թեկնածուի՝ ամեն փուլ ունի իր առանձնահատկությունը, ամեն փուլից հետո ինչ-որ խնդիրներ են լուծվելու:
«Հիմա կա հեղափոխական տրամադրություն և ոչ թե, ինչպես ասում են, հակահեղափոխական, քանի որ մի քիչ նեգատիվ է հնչում, այլ մինչհեղափոխական տրամադրություն, որոնք հակակշիռ են իրար: Ես ձեզ ուզում եմ ասել, որ միանշանակ մերժում եմ այն տրամաբանությունը, որ ասում էին՝ «պոլի փետ լինի, մերը լինի»: Մերժում եմ այդ տրամաբանությունը, բացառվում է դա»,-ասաց նա:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44