Ես ՀԱՅ եմ: Ես ՄՇԵՑԻ եմ: Իմ արմատները Մուշից են: Հիշում եմ ` 15 տարեկան էի, երբ մի անգամ լուսահոգի Պապս իր հնամաշ դարակից հանեց մաշված , պատառոտված թղթերի մի հավաքածու, կանչեց ինձ իր մոտ ու ասաց.
-Բալե'ս, արդեն մեծ աղջիկ ես, պիտի իմանաս քո անցյալը, քո պապերի պատմությունը, նրանց ապրած կյանքն ու անցած ծանր ուղին: ԵՎ սկսեց պատմել:
Պապիս հայրը` Բագրատը, ցեղասպանությունը վերապրողներից է : Նա եղել է Մշո գավառի Ռուստամգոդուկ գյուղի գյուղապետը, որը գտնվում էր Մուրադ գետի ափին: Նրանց գյուղը հենց գետի ափին էր, գյուղի ամենալավ տներից մեկն էր, այգին լի էր անուշահամ մրգերով, պարտեզում անուշահոտ ծաղիկներ….Պապիս կինը` Հայկանուշը, խելոք կին էր , ամբողջ օրը հայաթում նստած գուլպա էր գործում: Թուրք ջարդարարների հարձակումը գյուղի վրա, բնակչության տեղահանումը, սպանդը նրա աչքի առաջ է կատարվել: Գյուղը բոցերի մեջ էր… վայնասուն էր…1915թ. Ապրիլի 10-ին շուրջ 100 զինված ձիավորներ մտան գյուղ: Նրանք գյուղապետից պահանջեցին, որ 12 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց հավաքեն եկեղեցու հետևում գտնվող խաչքարի մոտ: Այնուհետև իբր զենք ու ջանֆիդա հայտնաբերելու պատրվակով սկսեցին տուն առ տուն խուզարկել : 3-4 ժամվա լրիվ դուրս բերվեց 12 տարեկանից բարձր տարիքի արական սեռը: Սկզբում ձիերին նստած սկսում են հրացաններով կրակել, սակայն տեսնելով , որ արդյունք չի տալիս, թուրքերը թուրքերը սկսում են սրի քաշել փախչողներին ` ճեղքելով և ցրիվ տալով նրանց գանգերը, կիսելով մարմինները, թռցնելով գլուխները: Գյուղին կից Լիզ վայրը դառնում է մոտ 300-400 տղամարդկանց բացօթյա գերեզմանոցը: Ասկյարների վայրագությունները սահման չունեին: Չբավարարվելով այդքանով ` թուրք խուժանը քանդել է տալիս գյուղապետ Պապիս տան կողքը գտնվող նրա եղբոր ` հոգևորական Սասունի գերեզմանը, հանում մարմինը և քարշ տալիս փողոցներով: Փախուստի ժամանակ տատս հասցնում է վերցնել միայն " Ավետարանը" : Պապս ընտանիքին թաքցնում է գոմի նկուղում, որտեղից շտապում է քրոջ տուն ` փորձելով նրանց էլ աննկատ դուրս բերել տնից, սակայն......թուրքերը կացնով կտրել էին քրոջ ամուսնու գլուխը, մաս-մաս արել ձեռքի մատները, կնոջը բռնաբարել ,ծեծել ու շպրտել էին մի կողմ: Երեխաներից որդուն ` Համիկին , սպանել էին, իսկ 14 ամյա աղջկան` Վարսենիկին տարել էին իրենց հետ: Այդ օրվանից հետո Վարսենիկի մասին այլևս տեղեկություն չունեցանք: Պապս կարողանում է ընտանիքին դուրս բերել Մուշից, որտեղից նրանք անցնում են Իգդիր, այնտեղից էլ Ամերիկյան օգնական նավով ` ԱՄՆ: Տարիներ անց Պապս վերադառնում է Արևելյան Հայաստան և ապաստանում Լոռիում:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34