Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը շնորհավորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին ՝ղեկավարած կառույցի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի շրջանակում կազմակերպված «Հեռանկարայի գիտական մշակումներ՝ միջազգային ճանաչում ունեցող գիտնականների մասնակցությամբ» կլոր սեղանի ժամանակ Ղուկասյանն ուրախությամբ նշեց, որ Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված կլոր սեղանի շուրջ հավաքվել են ոչ միայն գիտնականներ, այլև բիզնեսի ներկայացուցիչներ:
«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային, և ձեզ՜ հարգարժան Ռադիկ Մարտիրոսյան, ակադեմիայի 75-ամյակի կապակցությամբ: Մենք հպարտ ենք, որ ունենք նման գիտական կենտրոն , որը հիմնադրվել է Հայրենական պատերազմի տարիներին, և հենց դրանով էլ մենք աշխարհին ցույց ենք տվել, որ մենք ազգ ենք, որը նայում է դեպի ապագա և նույնիսկ նման պայմաններում զարգացնում է գիտությունը»,-նշեց նա:
Լուսիկ Ղուկասյանը համոզմունք հայտնեց, որ կլոր սեղանի ընթացքում հնչած գիտական ելույթներն ու գիտական մշակումները հետաքրքրություն կներշնչեն նաև բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների շրջանում, նրանց թվում նաև Ռուսաստանում հայերի միության անդամների մոտ:
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ իր հերթին շեշտեց, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը միշտ ուշադրության կենտրոնում է պահել գիտության ոլորտը: «Երբ Արա Աբրահամյանը Երևան է գալիս, անպայման մի բան կազմակերպում է գիտական գործիչների հետ:Ընդհանրապես Ռուսաստանի հայերի միության համագործակցությունը Գիտությունների ազգային ակադեմիայի հետ ավելի քան 25 տարի է շարունակվում է»,-նշեց Մարտիրոսյանը, հավելելով, որ և ակադեմիայի, և միության համար շատ կարևոր է, որ գիտությունը կարևոր տեղ զբաղեցնի հանրության շրջանում:
Մարտիրոսյանն ընդգծեց, որ գիտությունը Հայաստանում անկախությունից հետո բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնել, որոնցից ոչ բոլորն են կարողացել հաղթահարել:
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
11:48
11:33
17:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03