Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի`1987թ. ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև կնքված Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու մտադրությանը, նախազգուշացրել է, որ կթիրախավորի այն երկրները, որտեղ ԱՄՆ-ն կտեղակայի միջին հեռահարության հրթիռներ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Պուտինն իր խոսքում նկատի է ունեցել Եվրոպայի տարածքը:
ՌԴ ղեկավարը նաև նշել է, որ հույս ունի այս հարցը Թրամփի հետ քննարկել նոյեմբերի 11-ին Փարիզում կայանալիք հանդիպման շրջանակում:
Նախօրեին ռուսական իշխանությունները հայտնել էին, որ Թրամփի որոշմանն ի պատասխան ստիպված կլինեն համարժեք քայլեր ձեռնարկել ու նոր միջուկային հրթիռներ ստեղծել:
Հայտնի է, որ Թրամփն իր աղմկահարույց հայտարարությունն անելուց հետո պարզաբանել էր, թե ինչու է ցանկանում դուրս գալ համաձայնագրից. ԱՄՆ նախագահի խոսքով՝ Մոսկվան խախտել է համաձայնագրի դրույթները՝ ստեղծելով «Նովատոր 9Մ792» հրթիռը, որը կարող է կարճ ժամանակում գրոհել Եվրոպան:
1987թ. ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովի ու ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի միջև կնքված պատմական համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պարտավորվել են ոչնչացնել գործողության միջին և փոքր շառավղով բալիստիկ ու թևավոր հրթիռներն ու այլևս չզբաղվել դրանց արտադրությամբ:
Փորձագետներն ահազանգել են, որ ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում կսկսվի 1980-ական թվականներից ի վեր միջուկային սպառազինության ոլորտում ամենալուրջ ճգնաժամը:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55