Այո, իմ վարորդը հանդիպակաց գոտի է դուրս եկել, ես այդ ժամանակ իր կողքին եմ եղել: Երբ խախտումն արել է, նկատողություն եմ արել վարորդին, որ այդպիսի բան չանի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:
Shamshyan.com-ը գրել էր, որ հոկտեմբերի 23-ին BMW մակնիշի 116 ԼԼ 50 համարանիշի ավտոմեքենան երթևեկել էր հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար: Նշված մեքենայի համարանիշները հաշվառված են ՀՀ կառավարության հաշվեկշռում, և սպասարկում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին:
Հարցին, թե ինչու է մեքենան հանդիպակաց գոտի դուրս եկել, Վ. Սիսեռյանը պատասխանեց. «Բաղրամյան 26 էինք գնում, այնտեղ ժողով կար Լիբանան այցի հետ կապված: Մենք ուշացումով էինք դուրս եկել կառավարությունից, և խցանում էր: Վարորդը հասկացավ, որ ուշանում ենք, փոստի կողքով փորձեց վերև բարձրանալ: Ես չեմ արդարացնում վարորդի արածը, ամեն դեպքում դա սխալ էր»:
Տ. Ավինյանի գրասենյակի ղեկավարը նշում է, որ շատ վատ է վերաբերում խախտումներին, մանավանդ, եթե դա կարող է վթարային իրավիճակ ստեղծել կամ մնացած վարորդներին վատ դրության մեջ դնել:
«Ընդհանրապես աշխատում եմ խախտում չանել, բայց իհարկե, խախտումներ լինում են նաև իմ անձնական մեքենայով: Այս դեպքում վարորդը ես չեմ եղել, հսկողություն չեմ ունեցել՝ վարորդն ինչ է անում: Եղել է սխալ, նկատողություն եմ արել, վարորդն ընդունել է նկատողությունը:
Վարորդը սխալ արեց, բայց չեմ ուզում մեղքը վարորդի վրա դնել: Ես պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»,- ասաց նա:
Վարագ Սիսեռյանը հայտնեց, որ տուգանքը վճարելու է, և եթե հարկ լինի, նաև կտեղադրի իր ֆեյսբուքյան էջում: Նա նաև հերքում է կայքում հրապարակված այն տեղեկությունը, որ իրեն դիտողություն անող վարորդների վրա «մատ է թափ տվել». «Դա անհիմն է և չի համապատասխանում իրականությանը: Ես այդ մեթոդով աշխատող մարդ չեմ»,- նշեց գրասենյակի ղեկավարը:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44