2018 թվականի հոկտեմբերի 21-ին հանրապետության 9 մարզերի 49 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում առերեւույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 3 հաղորդում:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին որոշում է կայացվել արձանագրված 3 նյութերով մերժել քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում քննության է առնվել «Hetq.am» կայքում հրապարակված՝«Հրազդանի 26/14 ընտրատեղամասում օգնողը մտել է քվեախուց՝ քվեարկել եւ իր փոխարեն եւ օգնության կարիք ունեցող անձի փոխարեն» վերտառությամբ հոդվածը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Հրազդան համայնքի բնակիչը բացատրություն է տվել այն մասին, որ իր եւ հորեղբոր ընտանիքի հետ բնակվում են մի հարկի տակ: Հայտնել է, որ հորեղբայրը մանկուց ունի տեսողության եւ լսողության հետ խնդիր եւ նրա խնդրանքով օգնել է քվեարկել այն թեկնածուի օգտին, որին մատնանշել է հորեղբայրը:
Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով քննության է առնվել «Armlur.am» կայքում հրապարկված «Հրազդանի քաղաքապետի թեկնածուն քվեարկում է ուրիշի փոխարեն» վերտառությամբ հոդվածը:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում նշված դեպքի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ի թիվս այլ անձանց բացատրություն է տվել Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Լեւոն Ստեփանյանը եւ հայտնել, որ քաղաքացիական պարտքը կատարելու նպատակով իր տատի հետ գնացել է 26/1 ընտրատեղամաս: Քանի, որ Ստեփանյանի տատն ունեցել է տեսողության հետ կապված խնդիր եւ հնարավորություն չի ունեցել ինքնուրույն լրացնել քվեաթերթիկը, ուստի նրանք դիմել են թիվ 26/1 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահին եւ գրանցվելով որպես օգնող անձ՝ հնարավորություն է ստացել օգնել տատին, կատարել քվեարկություն:
Քննության է առնվել նաեւ 28/04 ընտրատեղամասի նախագահի հաղորդում այն մասին, որ ընտրություն կատարող քաղաքացին բջջային հեռախոսի միջոցով լուսանկարել է իր կողմից արդեն լրացված քվեաթերթիկը: Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալ քաղաքացին բացատրություն է տվել, որ իր արարքում չկա շահադիտական նպատակ եւ քվեաթերթիկը նկարել է հետագայում կնոջը ցույց տալու նպատակով: Քաղաքացին ընտրատեղամասում իրեն ուղղված պահանջից հետո ջնջել է լուսանկարը:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01