Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը ՆԱՏՕ-ին այլ ընտրության հնարավորություն չի տալիս, քան այդ երկրին դաշինքի կազմից հանելը, փոխանցում է The Telegraph-ը:
Նշվում է, որ 1952 թվականին ՆԱՏՕ-ի կազմ Թուրքիայի մտնելուց ի վեր նրա անդամակցությունը դիտարկվել է որպես արտաքին սպառնալիքներից Եվրոպան պաշտպանելու ամրոց: Երկրի մերձավորությունը արյունահեղ հակամարտությունների գոտուն, որորնք բռնկվեցին Իրաքում եւ Սիրիայում, վերստին ընդգծեցին դաշինքում Թուրքիայի մնալու կարեւորությունը, հատկապես «Իսլամական պետությունից» բխող ահաբեկչական սպառնալիքի լույսի ներքո:
Այն փաստը, որ Վաշինգթոնը բացահայտ խոսում է ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հնարավոր կասեցման մասին, ցույց է տալիս, թե անցած շաբաթ տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո որքան են վատացել Անկարայի եւ նրա արեւմտյան դաշնակիցների հարաբերությունները, շարունակում է հեղինակը:
Մի խումբ դժգոհ զինծառայողների նախաձեռնած հեղաշրջումը տապալվեց: Սակայն դրան հետեւեց մեկ այլ հեղաշրջում, որը ընդդիմախոսների դեմ ծավալեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Զտումն արդեն առնչվել է հազարավոր զինծառայողների, ոստիկանների, իրավաբանների, կրթական հաստատությունների աշխատակիցների: Զերծ չմնաց նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները. առաջին՝ Վաշինգթոնին մեղադրեցին ապստամբներին աջակցելու մեջ, երկրորդ՝ անջատվեց Ինջիրլիք ռազմակայանի էլեկտրականությունը:
Հարցն այն է, թե արդյոք ՆԱՏՕ-ն վճռական կգտնվի՞ եւ իր շարքերից կվռնդի՞ խնդրահարույց, սակայն իսկապես կարեւոր անդամին: Առաջին անգամ չէ, որ Անկարայում քաղաքական անկայունությունը հարկադրում է դաշինքին վերանայել իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Այսպես 1960 թվականին Թուրքիայում կախաղան բարձրացվեց վարչապետ Ադնան Մենդերեսը, որը հարուցեց ՆԱՏՕ-ի տագնապը: Սակայն եւ՛ այդ, եւ՛ այլ դեպքերում դաշինքը հասկանում էր, որ Թուրքիային ՆԱՏՕ-ի կազմից հանելը նրան կնետի Ռուսաստանի կամ մերձավորարեւելյան որեւէ երկրի գիրկը, ուստի աչք էր փակում քաղաքական թերությունների վրա:
ՆԱՏՕ-ի այլ անդամների թվում Էրդողանի ոչ ժողովրդականությունը բարձր է, եւ Թուրքիան հայտնվել է դաշինքից հեռացվելու իրական հեռանկարի առջեւ: Եթե Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, նրան կհաջողվի Թուրքիան պահել ՆԱՏՕ-ի կազմում, կանխատեսում է հեղինակը:
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55