Առողջապահության նախարարությունը, հիմք ընդունելով բյուջետային ծրագրերի որոշ թերակատարումներ և գերակատարումներ, այս տարվա համար իրականացրել է պետական միջոցների վերաբաշխումներ եւ հավելյալ միջոցներ ուղղել բնակչության համար առավել կարևոր ու անհրաժեշտ ուղղությունների: Մասնավորապես, սրտի վիրահատությունների համար լրացուցիչ ուղղվել է ևս 416,3մլն դրամ, ուռուցքաբանական և արյունաբանական ծառայություններին` 200մլն դրամ, երեխաների բժշկական օգնությանը` 574,8մլն դրամ, շտապօգնությանը` 120մլն դրամ: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:
Ներծրագրային վերաբաշխումների ընթացքում առաջնահերթություն է համարվել մարզային կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքների ծավալների փոխհատուցումը:
Պետպատվերով հատկացված միջոցների սղության պատճառով մարզերից մայրաքաղաք հիվանդների հոսքը կրճատելու և քաղաքացիներին ավելորդ անհարմարությունից ու ծախսերից զերծ պահելու նպատակով բյուջեի միջոցների վերաբաշխում կատարելիս հատուկ ուշադրություն է դարձվում մարզերային կազմակերպություններին ֆինանսների հատկացմանը, դրանց առավել արդյունավետ ու թիրախային ծախսմանը:
Առաջին անգամ վերաբաշխումների ընթացքում կիրառվել է նաև տարածաշրջանային համահարթեցման մոտեցումը` հաշվի առնելով նաև տվյալ բնակավայրի շահառուների քանակը, ինչը հնարավորություն է տալիս մարզերում գործող կազմակերպություններում իրականացնել նաև հերթագրված հիվանդների սպասարկում:
Օրինակ, Լոռու մարզում ակնաբուժական ծառայություն ունի միայն Սպիտակի հիվանդանոցը, որտեղ աչքի կատարակտայի վիրահատության համար հերթագրված է շուրջ 250 հիվանդ: Հերթերում սպասելու անհարմարություններին վերջ դնելու ու ակնաբուժական խնդիրներին շուտափույթ լուծում տալու նպատակով վերաբաշխման միջոցով հավելյալ 20 մլն դրամ է հատկացվել, որպեսզի բոլոր հերթագրվածները կարողանան մինչև այս տարեվերջ ստանալ անվճար վիրահատություն:
Այս մեխանիզմների կիրառմամբ` մարզային կազմակերպությունների 2018 թվական պայմանագրային գումարներին ավելացվել է 804,8մլն դրամ:
Վերաբաշխումների արդյունքում բոլոր կազմակերպություններում փաստացի կատարված աշխատանքների գծով առկա պայմանագրային գումարների գերակատարումները հիմնականում հատուցվել են: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ պետպատվերով հատկացված գումարները սպառվել են, սակայն տվյալ բուժհաստատությունը փաստացի մատուցել է պետպատվերով ծառայություն:
2018թ. պետբյուջեից առողջապահության ոլորտին հատկացվել է 81,2 մլրդ ծախսային միջոց: Եկող տարի սպասվող բյուջետային ավելացումներն ուղղվելու են գերակա նպատակների` բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայություններին նոր որակ, մակարդակ հաղորդելու և առաջնահերթ խնդիրներին նոր լուծումներ տալու հստակ նպատակադրմամբ:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44