«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե նոր Հայաստանում լկտիությունը տեղ չունի, և նոր Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ, իրականությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում:
Խոսքը ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի նախօրեի քաջագործությունների մասին է: Երկու օր է` լրատվամիջոցները հեղեղված են առողջապահության ոլորտի հայտնի մասնագետների նամակներով, որոնցում նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել են Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում Վանեսյանի պահվածքի վրա:
Հիշեցնենք, Վանեսյանը միջոցառման ժամանակ պարբերաբար տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, համատեղ լուսանկարման ժամանակ հրել է դասախոսին` խոչընդոտելով լուսանկարմանը, կոպտել է Առողջապահության նախարարության վարչության պետերից մեկին և այլն:
Քանի որ այս ամենը տեղի էր ունեցել Երևանի պետական բժշկական համալսարանի շենքում, «Ժողովուրդ» օրաթերթը երեկ բուհից պահանջեց ներկայացնել փաստեր: Համալսարանից ուղարկել են անվտանգության համար տեղադրված տեսախցիկների ֆիքսած կադրերը, որտեղ երևում են Վանեսյանի գործողությունները: Իսկ նրա կողմից նման լկտի պահվածք ցուցաբերելը, թերևս, պատահական չէ. Վանեսյանը ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկերն է, ըստ այդմ, վայելում է նրա հովանավորությունը:
Ավելին, Վանեսյանը շատ տեղեր ակնարկել է, որ Թորոսյանի՝ նախարար նշանակվելու հարցում ինքն է մեծ դերակատարություն ունեցել: Ու հավանաբար դրա պատճառով էլ հոգեբուժարանի ղեկավարն իրեն արտոնյալ է զգում ամենուր:
Փաստենք, որ թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված Կառավարության ներկայացուցիչները կամ նրանց ենթակաները մշտապես քննադատում են «նախորդ հանցավոր ռեժիմին», սակայն իրենց կառավարության ներկայացուցիչների պահվածքը հաճախ չի զիջում նախկիններին:
Հ. Գ. ՀՀ վարչապետի մամուլի խոսնակից «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ, սակայն Արման Եղոյանն ասաց, որ վարչապետը դեռ չի ծանոթացել բաց նամակին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44