The New York Times պարբերականը Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում «Արմենիա!» խորագիրը կրող հայկական ցուցադրության լույսի ներքո ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել Հայաստանի պատմությանը, ներկային և ապագայի հեռանկարներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականը հոդվածի սկզբում ուշադրություն է հատկացրել Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում սեպտեմբերի 21-ին բացված «Արմենիա!» խորագիրը կրող ցուցադրությանը, որում ներկայացված է 4-17-րդ դարերի հայկական արվեստի ժառանգությունը: «Կատարյալ գեղեցկություն. Մետրոպոլիտենի թանգարանի հայկական ցուցադրությունը մեկն է տարիների համար» խորագրով է պարբերականը ներկայացրել հայկական ցուցադրությունը:
Այնուհետև պարբերականն անդրադարձ է կատարում Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններին, որոնց արդյունքում 2018թ. գարնանը վարչապետի պաշտոնում ընտրվեց Նիկոլ Փաշինյանը: «Փողոց էին դուրս եկել հիմնականում երիտասարդները: Նրանք արդեն հոգնել էին ոչ արդյունավետ կառավարությունից և նաև իրենց սմարթֆոններով հետևում էին ընդդիմության առաջնորդ, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի առաջընթացին, երբ նա բողոքի ցույցեր էր անում: Երբ նա ժամանեց Երևան՝ նախկին խորհրդային այս երկրի մայրաքաղաք, զանգվածները համատարած գործադուլի կոչեր էին անում: Վեց շաբաթից էլ քիչ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ, ստանձնեց երկրի կառավարման ղեկը՝ ուսերին տանելով արտասովոր, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը»,- գրում է պարբերականը:
Հեղինակավոր պարբերականն այնուհետև անդրադառնում է Հայաստանի անցյալին՝ շեշտելով, որ այն շատ մեծ պատմություն ունեցող երկիր է: «Այս տարվա գարնանը մենք հասկացանք, որ նրա ապագան կարող է նույնքան հագեցած լինել, որքան անցյալն է»,- գրում է հոդվածագիրը:
Պարբերականը հիշեցնում է, որ Մետրոպոլիտենի թանգարանում հայկական ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հոդվածում հատուկ ուշադրություն է հատկացվում Գարեգին Երկրորդի ներկայությանը՝ ընդգծելով եկեղեցու կարևոր դերը հայ ժողովրդի կյանքում: «Հայաստանը քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրն է, իսկ ցուցահանդեսը հագեցած է խաչքարերով և սուրբ մասունքներով, ինչը վկայում է հայկական մշակութային ժառանգության ինքնուրույնության մասին: Ոչ մի թանգարան հայկական արվեստի այսքան ցուցանմուշներ չի ներկայացրել: Բոլոր 140 նմուշները բերվել են հայկական թանգարաններից և եկեղեցիներից և շատ քիչ են տեղափոխվում»,- գրել է հոդվածագիրը:
Պարբերականը լայն անդրադարձ է կատարել ցուցադրությանը՝ ներկայացնելով նաև Հայաստանի պատմությունը սկսած այն ժամանակներից, երբ Հայաստանի Տրդատ 3-րդ արքայի օրոք երկիրը պաշտոնապես քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն, վերջացրած 16-րդ դարով, երբ ի հայտ են եկել առաջին տպագիր գրքերը:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44