«Արցախ Րութս ինվեսթմենթ» ներդրումային ընկերությունը Քաշաթաղում նախատեսում է նոր տներ կառուցել: Առաջարկ է եղել, այդ բնակելի հատվածն անվանվի «Սիդնեյ» թաղամաս։
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ Վահան Գասարջյանը։
«Ներդրումային ընկերությունն իր ծրագրերն ընդլայնելու համար աշխատում է տարբեր երկրների ներդրողների հետ: Այս անգամ՝ աշխատելով Սիդնեյի մեր հայրենակիցների հետ, նրանց կողմից որոշում կայացվեց ներդրումներ կատարել Արցախում: Քանի որ բնակարանաշինության ծրագիրը կյանքի է կոչվելու ավստրալահայության միջոցներով, հետևաբար առաջարկ կա թաղամասը անվանել «Սիդնեյ»,- ասաց Վահան Գասարջյանը: Շուտով հոգաբարձուների խորհրդին կներկայացվեն Քաշաթաղի շրջանի Աղավնո բնակավայրի 20 և Քարվաճառ քաղաքի շուրջ 40 բնակարանների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը:
«Մենք այս ընթացքում գործունեություն ենք ծավալել Քաշաթաղում, Շահումյանում: Ներդրումներ են կատարվել գյուղատնտեսության, բնակարանաշինության ոլորտներում: Արդյունքները գոհացուցիչ են, բավական աշխուժություն է մտցվել այդ թաղամասերում: Որոշներն այդ գումարներով նոր գյուղատնտեսական ծրագրեր են սկսում, որոշները եղածը ընդլայնում: Տների կառուցումն էլ նպաստում է տեղի բնակիչների թվի ավելացմանը: Արդեն բնակվողներ կան Սիրիայից, Լիբանանից»,-ասաց Վահան Գասարջյանը: Նոր կառուցվող տները լինելու են 2 կամ 3 սենյականոցներ: Տրամադրվելու են բազմազավակ ընտանիքներին, ազատամարտիկներին, նրանց, ովքեր Արցախ են տեղափոխվում բնակվելու համար, և այլն:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44