Օրերս իրավապահներն առանձնապես խոշոր չափերի յուրացման նոր դեպք բացահայտեցին, այս անգամ` Արմավիրի մարզում:
Հոկտեմբերի 24-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ ստացվեցին, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ: 2017-2018 թթ. ընթացքում Արմավիրի մարզում գրանցված տնտեսվարող սուբյեկտների հետ նա կազմել է ապրանքների ձեռք բերման և ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր, համայնքի բյուջեից փոխանցել է խոշոր չափերի գումարներ, սակայն իրականում ծառայությունների մատուցում կամ ապրանքների մատակարարում չի իրականացվել: Իսկ փոխանցված գումարներից, որոշակի տոկոսաչափի պահումով, հետ է ստացել և յուրացրել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արմավիրի մարզային վարչության և բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով, պարզվել է, որ Եղեգնուտ համայնքի ղեկավարը 2017թ. հուլիս-նոյեմբեր ամիսներին, համայնքի զոհված ազատամարտիների գերեզմանների վերանորոգման, համայնքի փողոցների բարեկարգման համար բյուջեով նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ` օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի կազմակերպության հետ նախնական համաձայնությանբ՝ կեղծ պայմանագրեր կնքելու և աշխատանքները ողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր կազմելու միջոցով, փոխանցել է շուրջ 1.900.000 դրամ, որից առձեռն վերցնելով 1.700.000 դրամը` յուրացրել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01