ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ճեպազրույցի ժամանակ Թբիլիսի կատարած այցը դրական և արդյունավետ է գնահատել, գրում է «РИА Новости»-ին: Այս ուրբաթ Բոլթոնը երկօրյա այցով ժամանել է Թբիլիսի: Նա հանդիպումներ է ունեցել երկրի վարչապետի և նրա անվտանգության հարցերով թիմի հետ: Կողմերը քննարկել են երկրների միջև ռազմավարական համագործակցությանը և տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ հարաբերություններին: Նա նաև վերահաստատել է, որ ամերիկյան կողմը չի փոխել իր ամուր դիրքորոշումը և շարունակում է աջակցել Վրաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Ավելի վաղ ռուսական «Газета» պարբերականն իր անդրադարձում գրել էր, որ Ջոն Բոլթոնը Վրաստան է ժամանել այդ երկրում նախագահական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ, թեև հաշվի առնելով, որ սրանք վերջին համաժողովրդական նախագահական ընտրություններն են երկրում՝ Վաշինգտոնն առանձնապես մեծ հետաքրքրություն դրանց հանդեպ չի դրսևորում: «Այցի ընթացքում Բոլթոնը պետք է համոզի պաշտոնական Թբիլիսիին նվազեցնել տնտեսական հարաբերությունները Թեհրանի հետ: Իրանն այսօր ակտիվ ներդրումներ է անում Վրաստանում՝ այն դիտարկելով որպես առևտրային ճանապարհի կարևոր մաս Կովկասի հարավում: ԱՄՆ-ն ցանկանում է քանդել այդ կապերը»,- նշել էր Վաշինգտոնում գործող Gulf State Analytics կենտրոնի փորձագետ Թեոդոր Կարասիկը: Հիշեցնենք, որ մինչ Վրաստան մեկնելը Բոլթոնը եղել է Հայաստանում ու Ադրբեջանում
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55