Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստացել է բազմաթիվ անվանի բժիշկ-պրոֆեսորների բաց նամակը՝ Երևանի բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը տեղեկացրել է, որ վարչապետն այժմ ուսումնասիրում է նամակում նշված հանգամանքները։
«Վարչապետը տեղյակ է միջադեպի մասին, ստացել է պրոֆեսորների բաց նամակը, ուսումնասիրում է և դիրքորոշում կհայտնի կատարվածի հանգամանքները համակողմանի ուսումնասիրելուց հետո», - ասել է Եղոյանը։
Հիշեցնենք, որ ըստ մամուլի՝ Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը, որը առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, իրեն պահել է «գռեհիկ ու առաջացրել է ներկաների զայրույթը»: Վերջինս միջոցառման ընթացքում պարբերաբար տեղից բարձրաձայն ռեպլիկներ է հնչեցրել ու կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծել:
Միջոցառմանը ներկա բազմաթիվ պրոֆեսորներ, բժիշկներ բաց նամակով դիմել էին վարչապետի պաշտոնակատարին՝ ընդգծելով, որ Վանեսյանը «դրսևորել է շրջանավարտին, քաղաքացուն և բժշկին անհարիր ու անվայել պահվածք»։
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը չի մեկնաբանել կատարվածը։
Իսկ այսօր Երևանի պետական բժշկական համալսարանը տեսանյութ է հրապարակել Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ: Տեսանյութում երևում է, թե Նարեկ Վանեսյանն ինչպես է արձագանքում, ապա հրելով տարածքից հեռացնում ներկաներից մեկին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01