«ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 27-ը «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում ընդգրկված չէ: Սակայն արդեն 19 տարի է՝ այդ օրը Հայաստանում շատ-շատերի համար սգո օր է:
19 տարի առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով գլխատվեց Հայաստանի իշխանությունը. ողբերգություն, որը շատ երկար ժամանակ դեռ կհիշվի մարդկանց կողմից, ողբերգություն, որն անդառնալի բացասական հետևանքներ ունեցավ մեր պետության համար:
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հաջորդած այս տարիներին մշտապես մեկ հարց է հնչել, հարց, որը մինչև հիմա չի ստացել իր պատասխանը. ովքե՞ր էին կանգնած ահաբեկչության թիկունքում, ո՞ւմ պատվերն էր կատարում Նաիրի Հունանյանի բանդան: Էլ չենք խոսում այս գործով մի շարք այլ չբացահայտված հանգամանքների մասին, որոնց պատասխանները ևս ո՛չ քրեական գործի նախաքննության, ո՛չ դատաքննության ժամանակ այդպես էլ չտրվեց:
Եթե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին հոկտեմբերի 27-ի ոճրագործության չբացահայտումը շատերի համար տրամաբանական էր, ապա թավշյա հեղափոխությունից հետո հասարակությունը բավական մեծ ակնկալիքներ ունի: Ճիշտ է, իշխանափոխությունից անցել է կարճ ժամանակ՝ ընդամենը վեց ամիս, և բնական է՝ այս ընթացքում հոկտեմբերի 27-ի գործը դժվար էր այդպես արագ բացահայտել: Բայց առաջիկայում իշխանությունները պարտավոր են այս ուղղությամբ ևս քայլեր ձեռնարկել՝ վերաբացելով հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով առանձնացված ու վաղուց կասեցված քրեական գործի նախաքննությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
11:46
11:36
11:28
11:28
11:09
10:46
10:22
10:06
09:42
09:36
09:15
09:02
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55