Չեմ կարող կանխատեսել ԸՕ-ի հարցով ԱԺ քվեարկության արդյունքները, բայց զանազան կողմերից հավաստիացումներ եմ լսում, որ բազմաթիվ պատգամավորներ պատրաստվում են կողմ քվեարկել. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և նշեց, որ պետք չէ դավադրության հարթության մեջ դիտարկել, քանի որ պատգամավորների իրավունքն է որևէ օրենքի օգտին կողմ կամ դեմ քվեարկելը:
«Ինչևէ, ես ուզում եմ հաստատել մեր դիրքորոշումը, որ արտահերթ ընտրությունները, միևնույն է, լինելու են, եթե վարչապետ չընտրվի, և լինելու են այն ԸՕ-ով, որն այդ պահին կգործի: Կընդունեն առաջարկությունները՝ կլինի նորով, չեն ընդունի՝ կլինի հնով»,-ասաց նա:
Միրզոյանը նշեց, որ ինքը բոլոր 105 պատգամավորներին էլ համարում է կառավարության գործընկեր: «Լիահույս եմ, որ բոլոր պատգամավորների և նրանց ներկայացրած քաղաքական ուժերի մոտ, եթե ոչ այսօր, ապա գոնե վաղը, կամրապնդվի գիտակցումը, որ երկիրը պետք չէ տանել ցնցումների: Լավ կլինի, որ ընտրությունները լինեն նոր ԸՕ-ով, որովհետև դա ավելի ժողովրդավարական է և ավելի լավ հնարավորություն է տալիս բոլոր քաղաքական ուժերին, ու այս գիտակցումը կդրսևորվի քվեարկությամբ»,-ասաց նա:
Հարցին, թե նախորդ քվեարկությանն ինքը զանգահարում էր պատգամավորներին, արդյոք այդ կերպ փորձում էր ճնշո՞ւմ գործադրել պատգամավորների վրա, Միրզոյանը նշեց, որ որևէ ճնշում չի եղել: «Ես մի քանի պատգամավորի եմ զանգել, նախ, որպիսությունը հարցնելու և հասկանալու, իհարկե ճնշումների ու խնդրանքների մասին խոսք չկա, կարծիքի հարցում էր, տարբեր պատգամավորների հետ խոսակցություն ունեցել եմ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը, ապա առաջին փոխվարչապետը նշեց, որ եղել է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում, հանձնաժողովի նախագահի հետ մեկ առ մեկ ներկայացրել է ԸՕ-ի էական փոփոխությունները: «Ասաց, որ դրական են այդ փոփոխությունները, բայց, դրանով հանդերձ, կարևորում է ընտրական գործընթացների ստաբիլությունը, ավելի երկար ժամկետով հստակեցված փոփոխությունը, նաև ասաց, որ հասկանում են ՀՀ-ում ստեղծված էքսկլյուզիվ իրավիճակը և որևէ խնդիր չեն տեսնում: Որևէ առարկություն չհնչեց, և այդ բանաձևը համարվեց հաստատված»,-ասաց նա:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01