ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկողության հարցերով վարչության ղեկավարի տեղակալ Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ պաշտպանական պատերազմի: Այդ մասին նա ասել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում, գրում է lenta.ru-ն:
«Վերջերս նիստի ժամանակ ԱՄՆ-ն հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստվում է պատերազմի: Այո՛, Ռուսաստանը պատրաստվում է պատերազմի, ես դա հաստատում եմ»,- ասել է նա՝ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը դեմ է քվեարկել Մոսկվայի առաջարկած բանաձևի դիտարկմանը: Մոսկվան բանաձև էր ներկայացրել հաջակցություն ԱՄՆ-ի հետ կնքած «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի, որից ԱՄՆ նախագահը հայտարարել է դուրս գալու մասին:
Նա նշել է, որ Մոսկվան կպաշտպանի երկրի տարածքային ամբողջականությունը, բնակչությանն ու իր սկզբունքները:
«Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է պատերազմի, իսկ ԱՄՆ-ն պատրաստում է պատերազմը»,- ասել է նա:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս կգա 1987թ. ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից, քանի որ Ռուսաստանը «չի հարգում» համաձայնագիրն ու «խախտում» է դրա դրույթները:
Հայտնի է, որ պատմական համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պարտավորվել են ոչնչացնել գործողության միջին և փոքր շառավղով բալիստիկ ու թևավոր հրթիռներն ու այլևս չզբաղվել դրանց արտադրությամբ: Փորձագետներն ահազանգել են, որ ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում կսկսվի 1980-ական թվականներից ի վեր միջուկային սպառազինության ոլորտում ամենալուրջ ճգնաժամը:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44