«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում պարզաբանել է գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բախշման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հայտարարության վերաբերյալ:
«Գազպրոմ Արմենիա» ընկերության պարզաբանումը
«Ծանոթանալով Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի համացանցում հեռարձակվող 2-րդ նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հայտարարությանը գազի գնման գնի 150 դոլարից 135 դոլար վերջին իջեցման վերաբերյալ,
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարում է՝
1. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն երբևէ 135 դոլարով բնական գազ չի գնել:
Համաձայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ գործող պայմանագրի Հայաստանի Հանրապետություն մատակարարվող 1 հազ.խմ բնական գազի գնման գինը դեռևս 2016թ. ապրիլի 1-ից մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը՝ 2018թ. վերջ, կազմում է 150 ԱՄՆ դոլար:
2. Վերջին երկու տարվա ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապահովել է գազի սակագների հետևյալ նվազեցումները՝
2016 հուլիսի 1-ից՝ կապված գազի գնման գնի 165 դոլարից 150 դոլար նվազեցման հետ`
բնակչության համար 6%-ով (ներառյալ ԱԱՀ՝ 156 դրամից7 դրամ),
ընդհանուր միջին սակագինը շուրջ 12%-ով (ներառյալ ԱԱՀ՝58 դոլարից 274.47 դոլար):
2017 հունվարի 1-ից՝ գազի գնման գնի անփոփոխ մնալու պարագայում՝
բնակչության համար 3%-ով (ներառյալ ԱԱՀ՝ 146.7 դրամից 139.0 դրամ),
ընդհանուր միջին սակագինը շուրջ 1%-ով (ներառյալ ԱԱՀ՝ 274.47 դոլարից 255.06 դոլար):
Այսինքն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ոչ թե գազի գնման գնի 150 դոլարից 135 դոլարի նվազեցման պարագայում (ինչը իրականում տեղի չի ունեցել) չի նվազեցրել վաճառքի սակագները (ինչպես հնչել է հայտարարության մեջ), այլ ճշգրիտ հակառակը՝ գազի գնման գնի 150 դոլար անփոփոխ մնալու պարագայում 2017թ. հունվարի 1-ից շուրջ 7.1%-ով նվազեցրել է ներքին շուկայում գազի սակագները, ակնկալելով, որ նվազեցման հետևանքով չստացված հասույթի (տարեկան շուրջ 13,4 մլրդ դրամ, առանց ԱԱՀ) փոխհատուցումը պետք է ապահովվի գազի սպառման ծավալների ավելացման շնորհիվ, հակառակ դեպքում, չստացված հասույթը պետք է փոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ միակ բաժնետեր՝ «Գազպրոմ» ՀԲԸ կողմից, ինչը և ներկայումս իրականացվում է:
Ընկերության կարծիքով ԱԺ Քննիչ հանձնաժողովին տրվել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն, որի հիման վրա արվել է հասարակությանը ապատեղեկացնող հայտարարություն:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ստացել է Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի հարցաշարը, այդ թվում գազի գնման և վաճառքի գների մասով, և պատասխանները ամբողջական ծավալով կներկայացվեն»:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44