Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքում սպանված ընդդիմադիր սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի հարսնացու Հաթիջե Ջենգիզը չի ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն այցելելու հրավերը, այս մասին գրում է «ՀաբերԹյուրքը»:
Ջենգիզն իր այս որոշումը բացատրել է նրանով, որ չի վստահում ԱՄՆ ղեկավարի անկեղծությանը, ըստ նրա՝ Թրամփը ցանկանում է այսպիսով իր օգտին շրջել հասարակական տրամադրությունները Խաշոգջիի սպանության հետ կապված:
«Ես չեմ գնա Սպիտակ տուն, քանի դեռ ԱՄՆ-ն անկեղծ չէ Խաշոգջիի սպանության գործի հետ կապված իր գործողություններում», - հայտարարել է Ջենգիզը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո:
Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03