Էդ, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Վիգեն Սարգսյանին հայտարարում ա, թե ինքն ավելի արժանապատիվ արտաքին քաղաքականություն ա իրականացնում , քան իրա նախորդները , իրա ծիծաղը չի՞ գալիս իրա ասածից , չի՞ հիշում, որ մինչ վարչապետ դառնալը ասում էր, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, իսկ հիմա 180 աստիճանով փոխել է իր կարծիքը՝ ցուցաբերելով բացառիկ անսկզբունքայնություն ու քաղաքական անլրջություն։
Ուզում եմ հիշեցնել Նիկոլին, որ Քոչարյանի ժամանակ Հայաստանը այնչափ արժանապատիվ և հավասարակշռված էր շփվում Ռուսաստանի հետ, որ առանց Ռուաստանին նեղացնելու ճկուն դիվանագիտության արդյունքում Հայաստանը դարձավ Եվրախորհրդի անդամ , սկսեց համգործակցել ՆԱՏՕ-ի հետ և մասնակցում էր ԱՄՆ-ի կողմից տրամադրվող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին ․․․
Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանը ցուցաբերում էր այն աստիճան ինքնիշխան ու արժանապատիվ կեցվածք , որ տարիներ շարունակ կոնկրետ քայլեր էր իրականացնում Եվրոպայի համապարփակ ծրագրին միանալու ուղղությամբ և ցուցաբերելով դիվանագիտական հասունություն ու ճկունություն Սերժ Սարգսյանին հաջողվեց Հայաստանի համար շահեկան պայմաններով ընդգրկվել ԵԱՏՄ և դառնալ ԵԱՏՄ միակ անդամ պետությունը , որը նաև ստորագրեց Եվրամիության հետ Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության ծրագիր՝ դրանով իսկ կամուրջ դառանալով Եվրամիության և ԵԱՏՄի միջև։
Ի դեպ՝ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ Հայասատանը կամուրջ է դառանալու Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև Նիկոլենք քմծիծաղով էին վերաբերվում , իսկ հիմա իրար հերթ չտալով գլուխ են գովում , որ այո Հայաստանը կամուրջ է դառնում․․․․
Քիչ էր մնում մոռանայի, նույն Սերժ Սարգսյանի դիվանագիատական ջանքերի շնորհիվ Հայաստանը կամուրջ է դառնում նաև ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև, իսկ հայ-չինական հարաբերությունները աննախադեպ վերելք են ապրում ։
Հարգելի՛ Նիկոլ, երբ նախորդներիդ մեկ տոկոսը կանես Հայաստանի համար , երբ կունենաս սեփական խոսքիդ նկատմամբ հարգանք , որպեսզի մի բան չասես, մի բան անես՝ նոր կխոսես արժանապատվությունից ու էլի նման վեհ գաղափարներից ։
Արժանապատիվ արտաքին քաղաքականությունը ըստ Նիկոլի էնա՞ որ Բոլթոնը գալիս է Հայաստան և միջամտելով Հայաստանի ներքաղաքական կյանքին մեսիջներ հղում, թե ումից պետք է զենք գնի Հայաստանը , որ մենք պետք է դուրս գանք մեր պատմական կաղապարներից և այսպես շարունակ․․․
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55