«Վրացական երազանք» իշխող կուսակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն հայտնել է, որ հոկտեմբերի 28-ին մեկնարկած նախագահական ընտրությունների ընթացքում ընդդիմադիրները խախտումներ են թույլ տվել:
Ինչպես նշում է ria.ru-ն, պաշտոնյան այս մասին ասել է ճեպազրույցի ժամանակ:
«Ընտրատեղամասերի մեծ մասում «Ազգային շարժման» ու այլ ընդդիմադիր կուսակցությունների հանձնաժողովների անդամները չեն մասնակցում գործառույթների բաշխման վերաբերյալ վիճակահանություններին, ինչն ընտրական օրենքի խախտում է»,-ասել է Մդինարաձեն:
Պաշտոնյան նաև հավելել է, որ նախօրեին իշխանության ներկայացուցիչները ֆիքսել են մի քանի դեպք, երբ ընդդիմադիրները փորձել են ապօրինի ճանապարհով ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրել:
Մդինարաձենի խոսքով՝ ընտրատեղամասերից մեկում ընդդիմադիրները փորձել են խանգարել «Վրացական երազանք»-ի հետ համագործակցող կազմակերպություններին exit poll-եր անցկացնել:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում նախագահական ընտրություններ են: Նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացող 46 թեկնածուից Վրաստանի ԿԸՀ-ն գրանցել էր 25 թեկնածուի, այստեղից 19-ը քաղաքական կուսակցությունների, իսկ 6-ը նախաձեռնողական խմբերի թեկնածուներն են:
Նշենք, որ սրանք նախագահի վերջին ուղիղ ընտրություններն են։ Իշխող «Վրացական երազանքը» աջակցում է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին։ Նախագահի պաշտոնի համար մրցող թեկնածուներից են նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն, «Վրաստանի լեյբորիստական կուսակցության առաջնորդ» Շալվա Նաթելաշվիլին, «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն, «Վրացական մարշ» շարժման առաջնորդ Սանդրո Բրեգաձեն, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և այլք:
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03