ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամների հետ, որոնց թվում են առաջատար հայ գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից:
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի գործունեության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերի շուրջ, քննարկել նախանշված նպատակների իրագործման համար անհրաժեշտ պայմանները, մեխանիզմներն ու հնարավորությունները:
Այնուհետև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է հիմնադրամի կազմակերպած՝ «Նախագծելով էվոլյուցիան» խորագիրը կրող Գլոբալ ինովացիոն ֆորումի բացմանը: Նախագահը, ով նաև FAST հիմնադրամի խորհրդատվական խորհրդի պատվավոր անդամ է, ողջունելով մասնակիցներին 21-րդ դարի երկրում, կարևորել է Հայաստանում նման ֆորումների անցկացումը:
Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանը ոչ միայն քաղաքակրթությունների բնօրրան է, այլև ի սկզբանե եղել է Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկում: «Քանի որ սա դարպաս է, խաչմերուկ, կարծում եմ՝ ժամանակն է, որ մարդկությունը հետ դառնա դեպի իր ակունքները, դեպի իր ծագումը, դեպի մարդկային ռասսայի ծագման վայր՝ Հայաստան: Օրերս Ժնևում խոսում էի 4-րդ ինդուստրիալ հեղափոխության մասին, որտեղ ասացի, որ չկան հեղափոխություններ, կա էվոլյուցիա: Մարդկությունը, մենք պետք է մաս կազմենք էվոլյուցիային կամ զարգացմանը: Սա ոչ միայն գիտական ու տեխնոլոգիական էվոլյուցիա է, այլև մեր հասարակությունների ու աշխարհում մեր վարքագծի սրընթաց էվոլյուցիա»,- ասել է նախագահը:
Նա հետևյալ ուղերձն է հղել. «Հայաստանն ապագայի դարպասն է: Մենք խրախուսում ենք ներդրումներ կատարել մեր երկրում. երկիր, որը երիտասարդ է, որը հավակնոտ է, որի ժողովուրդը տաղանդավոր է, որն ունի երիտասարդ կառավարություն, և երկիր, որն իրեն զգում է 21-րդ դարում: Երիտասարդ է և հասուն: Երիտասարդ լինելը նախ և առաջ նշանակում է, թե որքան երիտասարդ ես քեզ զգում հոգով, արդյոք պատրաստ ես նոր բացահայտումների, պատրաստ ես սովորել, պատրաստ ես տալ հարցեր ու պատասխաններ գտնել: Արդյոք պատրաստ ես հետազոտությունների, էվոլյուցիոն արագացման:
Կարծում եմ, որ էվոլյուցիան անսահման է: Մենք չենք գիտակցում, թե իրականում որքան բազմաշերտ ենք, մենք բացահայտել ենք մեր մի մասը միայն: Մարդիկ շատ ավելի հետաքրքրված են, թե ինչ է կատարվում մեզնից դուրս: Սակայն մի ամբողջ տիեզերք ունենք մեր ներսում, որը նույնքան բարդ է, որքան հենց ինքը՝ տիեզերքը:
Հավատացած եմ, որ աշխարհի ապագա բացահայտումները կրկին վերադառնալու են այս դարպաս, որը 21-րդ դարի դարպասն է:
Այնպես որ, բարի՛ գալուստ Հայաստան»:
Նախագահն արդյունավետ աշխատանք է մաղթել եռօրյա միջազգային ֆորումի մասնակիցներին:
Ֆորումը համախմբել է արհեստական բանականության, ռոբոտիկայի ու ինքնավար համակարգերի, կենսաբանության և տվյալագիտության առաջատար մասնագետների, գործարարների, գիտնականներիաշխարհի մոտ 20 երկրի գիտական և տեխնոլոգիական կենտրոններից։
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44