ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի առողջարարանային բաժանմունքի վարիչ Գագիկ Թադևոսյանը (լուսանկարում՝ ձախից) Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կենտրոնի տնօրենը այսօր ժամը 10-ին ժողով է հրավիրել, և համացանցում էլ հայտնել է այդ մասին:
«Ժողովին ինքը հայտարարեց, որ չի ցանկանում աշխատել, դիմում է գրելու: Իրեն առաջարկեցին, որ ի օգուտ իրեն պաշտպանություն անեն, որ մնա աշխատի, իսկ ինքն ասաց, որ այդ հարցերը առանց իրեն քննարկեն և դուրս եկավ»,-պատմեց նա և նշեց, որ Վանեսյանի դուրս գալուց հետո փոխտնօրենը և որոշ աշխատակիցները այդ հարցը բարձրացրեցին:
Նա նշեց, որ թեև արտաքուստ թվում է, որ Վանեսյանը դա չի հրահրել, սակայն, ըստ նրա, պայմանավորվածություններ են եղել, առավելևս կիրակի օրն էին ժողով հրավիրել, բայց չի ստացվել հավաքվել:
Ըստ Գագիկ Թադևոսյանի` Նարեկ Վանեսյանը իր մի քանի համախոհներով փորձում է մանիպուլյացիա անել կոլեկտիվի հետ, իբր հոգեբուժական կենտրոնի աշխատակիցները պահանջում են, որ ինքը շարունակի մնալ տնօրեն և կազմակերպվում է ստորագրահավաք, իսկ ով համաձայն չի, ճանաչվում է հակահեղափոխական։ «Մարդիկ իրենց դառը փորձից ելնելով, վախենալով աշխատանքից ազատվել, ստիպված տեղի են տալիս նրա համախոհների ճնշումներին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է աշխատակիցների տրամադրվածություններին, ապա Գագիկ Թադևոսյանն ասաց, որ նրանք բազմակարծիք են, մի մասը նույնիսկ իր կամքը չի արտահայտել` զգուշավորությունից ելնելով: «Եթե կոլեկտիվի 51 տոկոսը գրի, որ համաձայն չէ, կարող է բան փոխվել:
Գուցե այդքան ստորագրություն հավաքվի, քանի որ մարդիկ չեն ուզում իրենց վնաս հասցնեն, տարբեր նկատառումներ կան, զգուշավորություններ կան: Հիմա ցուցակ են գրել, բոլորի անունները կան, և ով չի ստորագրում իր տեղը բաց է մնում, այսինքն հայտնի է լինելու, թե ով է ստորագրել, ով` ոչ»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե նախկինում էլ ահազանգեր եղել են աշխատակիցնեևի կողմից, որ Նարեկ Վանեսյանը անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում աշխատակիցների նկատմամբ, Գագիկ Թադևոսյանը նշեց, որ ամբողջ կոլեկտիվը ցանկանում էր հրաժարվել իրենից, երբ նոր էր եկել:
«Ինքը գիշերը խնամակալին ժամը չորսին հանել է, հարձակվել է աշխատողի վրա, կռիվ է արել պահակի հետ: Այսինքն միջանձնային հարաբերություններում պրոբլեմներ ունի: Ես անձամբ կածում եմ, որ ինքը չի կարող աշխատել և շատ հեռու է հոգեբուժական բնագավառից ոչ միայն գիտելիքների առումով, նաև միջանձնային հարաբերություններ ստեղծելու իր կարողությամբ: Կարծում եմ սխալ ընտրություն էր իր նշանակումը և ճիշտ կլինի, որ ինքը հրաժարական տա»-ասաց նա և նշեց, որ կարծում է, թե Վանեսյանը կտա հրաժարական և սա ընդամենը վերջին շանսն է:
Հիշեցնենք, որ «Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի» տնօրեն Նարեկ Վանեսյանը Բժշկական համալսարանում կայացած միջոցառման ընթացքում անընդհատ ռեպլիկներ է հնչեցրել՝ հրահրելով կոնֆլիկտային իրավիճակ:
Հայտնել էինք նաև, որ Երևանի պետական բժշկական համալսարանի մի խումբ պրոֆեսորներ, դոցենտներ, անվանի բժիշկներ և ուսանողներ բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին՝ խնդրելով համարժեք գնահատական տալ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքի մասին:
Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ հայտնում է, որ այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացնելու առողջապահության նախարարին:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44