Ես կփորձեմ լինել Երևանի առաջին գլխավոր ճարտարապետը, որն իր գործունեության ժամանակ ոչ մի նախագիծ Երևանի սահմանում չի անելու։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նորընտիր գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
«Դա բերում է բավականին տխուր հետևանքների, ես դա չեմ անի։ Բացի դրանից, այնքան շատ աշխատանք կա, որ չես կարող մտածել, միայն զբաղվել նախագծմամբ և ստեղծագործական աշխատանքով։ Այսինքն` պետք է ճշտել` գլխավոր ճարտարապետի ինստիտուտն ինչի համար է, ինչ կարող է անել և ինչ չի կարող անել ոչ մի դեպքում»,- նշեց նա։
Հարցին, թե ինչ չի կարող ոչ մի դեպքում անել գլխավոր ճարտարապետը, Արթուր Մեսչյանը պատասխանեց, որ ճարտարապետության մասին մի քանի նախադասությամբ խոսելն ուղղակի անհնար է։
«Նախկինում կատարված գործողություններից, շենքերի քանդվելուց իմ սիրտն ամեն ինչի համար էլ մռմռացել է, բայց ես ոչ մի իրավասություն չունեի միջամտելու»,- ասաց գլխավոր ճարտարապետը։
Արթուր Մեսչյանի խոսքով՝ իր աջակցությունը լինելու են քաղաքաշինության օրենքները, ոչ թե քաղաքային իշխանությունները։
«Հնարավորին չափով պետք է մտածեմ քաղաքացիների մասին, հեշտացնեմ նրանց կյանքը։ Երևանի գլխավոր ճարտարապետի առաջարկն ընդունելու իմ որոշում կայացնելու համար մեկ ամիս բանակցություններ ընթացան:
Ես ընդունեցի այն ժամանակ, երբ գործիքակազմը, որն անհրաժեշտ է գլխավոր ճարտարապետին, ես կարողացա ձեռք բերել։ Գրեթե բոլոր իմ խնդրանքները կատարվեցին»,- հայտնեց Ա․ Մեսչյանը։
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03