Ես խիստ կասկածներ ունեմ, որ այն մարդիկ, ովքեր բացակայել են, և այն ուժը, որը իրենք ներկայացնում են, լինելու են գալիք ԱԺ-ում: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում երկրորդ անգամ Ընտրական օրենսգրքի նախագծի տապալմանը:
«Չեն լինելու ԱԺ-ում, որովհետև ՀՀ քաղաքացին, կարծում եմ, դիտում է այս ամենը և իր գնահատականը կտա: Սա կառավարության ձախողումը չէ, սա ԱԺ-ի կոնկրետ մարդկանց գործելաոճի և սխալի հետևանք է»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե իրենք պնդում էին, որ մեծամասնություն ունեն, այդ դեպքում ինչո՞ւ չկարողացան Ընտրական օրենսգրքի ընդունման համար պակասող մեկ ձայնն էլ ապահովել.
«Որովհետև ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է: Դրա հարմար ենք ասում, որ պառլամենտն օր առաջ պետք է ցրվի, և նոր ընտրություններ տեղի ունենան, որոնք կարտացոլեն իրականությունը»:
Ալեն Սիմոնյանը կարծում է՝ անիմաստ է ևս մեկ անգամ ԸՕ փոփոխությունների փաթեթը բերել օրակարգ, քանի որ ժամանակային առումով խնդիր կառաջանա:
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ՀՅԴ-ն է մեղավոր, որ երկրորդ անգամ ԸՕ փոփոխությունները չանցան՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես չեմ ուզում ասել, որ ՀՅԴ-ն է մեղավոր կամ ՀՀԿ-ը, կան կոնկրետ անձինք, որոնք, այո, չնայած սաբոտաժ բառը դուրները չի գալիս, բայց սա այս օրենքի սաբոտաժ է, այսինքն՝ ամեն ինչ անել, որպեսզի այս ԸՕ-ն չանցնի»,-նկատեց նա:
Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ հին օրենսգրքով ընտրությունների գնալն ընդհանրապես խնդիր չի համարում, ռեյտինգային համակարգն իրենց համար խնդիր չէ, նույն ընտրատարածքում, եթե ասենք՝ ինքը և ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանն առաջադրվեն, ակնհայտ է՝ ում ձայն կտան:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ այլևս չի գործելու փող բաժանելու ինստիտուտը, գործարարների տեղը ԱԺ-ն չէ:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01