Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքում ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի հետ պատահածի պատասխանատվությունը Սաուդյան Արաբիայինն է, քանի որ ոճրագործներն այլևս Թուրքիայի տարածքում չեն գտնվում, գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
«Մենք ինտենսիվ ջանքեր ենք գործադրում գործի բացահայտման համար: Մեր երկրի գլխավոր դատախազության կողմից տարվող քննությանն անհրաժեշտ աջակցությունն են ցուցաբերում մեր ոստիկանությունն ու հետախուզությունը: Մարմինը դեռ չի գտնվել: Հետևաբար՝ դատելով նրանից, որ սպանությունն իրականացնողներն այս պահին Սաուդյան Արաբիայում են՝ այդ երկրի պատասխանատվությունը մեծ է», - ասել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ գործով կասկածյալ համարվող սաուդցի 18 քաղաքացիները Թուրքիային չեն արտահանձնվի:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03