ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Անդրկովկասյան երկրներ կապված է իրանական խնդրի հետ, սակայն Երեւանն ու Բաքուն ղարաբաղյան գործոնի եւ բարդ ներքաղաքական իրավիճակի առկայության պատճառով շահագրգռված չեն Թեհրանի հետ հարաբերությունների վատթարացմամբ: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ռուսական ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը: Փորձագետի խոսքով՝ Իրանը հազիվ թե ուրախ լիներ Բոլթոնի տարածաշրջանային այցի համար, քանի որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, ըստ էության, փորձում էր հող պատրաստել Թեհրանի դեմ պատժամիջոցների հետագա խստացման համար:
«Այդուհանդերձ, տարածաշրջանի առանց այն էլ բարդ իրավիճակի ապակայունացումը ոչ մեկին օգուտ չի բերի՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Իրանին, ո՛չ Ռուսաստանին»,- նշեց Խրամչիխինը՝ շեշտելով, որ եթե Բաքվում եւ Երեւանում թույլ տան իրենց որպես խաղաքար օգտագործել Թեհրանի դեմ խաղում, ապա վերջինը կարող է դրան շատ կոշտ արձագանքել: Խրամչիխինը, միաժամանակ, նշեց, թե Կրեմլը հազիվ թե Թեհրանի հետ իր հարաբերությունները փչացնի հանուն Ադրբեջանի եւ Հայաստանի, հատկապես եթե նրանք իրենք ամեն ինչի մեղավորը լինեն:
«Ռուսաստանը հազիվ թե նրանց համար բարեխոսի, հատկապես եթե նրանք այս հարցում ամերիկացիներին աջակցեն: Ավելի շուտ՝ նույնիսկ հակառակը: Ուրախ կլինի, եթե Իրանը պատժի տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության կողմնակիցներին ու տարածողներին, քանի որ դա կդառնա հերթական ակնհայտ ցուցադրությունը, որ ԱՄՆ-ին հետաքրքրում են միայն սեփական շահերը եւ ամենեւին մտադիր չէ որեւէ մեկի համար պատերազմել»,- եզրափակեց փորձագետը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն անցյալ շաբաթ այցելել էր Անդրկովկասյան երկրներ:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44