Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանին, ով ԱՄՆ առողջապահական ոլորտի հայտնի ներկայացուցիչ է և ԱՄՆ 14 նահանգների 45 հիվանդանոց ներառող խոշոր ցանցի ղեկավար:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Մայք Սարյանի առաջին այցը Հայաստան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել նրա երկարամյա մասնագիտական գործունեությունը, ինչպես նաև դերակատարությունը ամերիկահայ համայնքի կյանքում, Հայաստանի ու Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերում: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ արդյունավետ համագործակցություն կձևավորվի, ինչը կնպաստի առողջապահության ոլորտում բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը:
Մայք Սարյանը, շնորհակալություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար, նշել է, որ հպարտ է հնարավորություն ունենալ՝ որպես հայ իր նպաստը բերելու հայրենիքի առաջընթացին: Նա պատրաստակամութուն է հայտնել օժանդակել վարչապետի պաշտոնակատարին, կառավարությանը և առողջապահության նախարարությանը՝ բարեփոխումները կյանքի կոչելու գործում և իր փորձը, մասնագիտական հմտությունները ծառայեցնել Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացմանը, կոնկրետ ծրագրերի իրականացմանը:
Վարչապետի պաշտոնակատարը ողջունել է Մայք Սարյանի գործնական տրամադրվածությունը և ընդգծել, որ Հայաստանի համար այս նոր և կարևոր ժամանակաշրջանում անհրաժեշտ է աշխարհասփյուռ հայության մեծ ներուժը ներգրավել մեր երկրի ապագայի կառուցման գործում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առողջապահության ապահովագրության, բժշկական հաստատությունների արդիականացման, մասնագիտական վերապատրաստման և մի շարք այլ ուղղություններով համագործակցության հեռանկարների շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առողջապահության նախարարի պաշտոնակատարի հետ վաղը կայանալիք հանդիպման ժամանակ ավելի մանրամասն կքննարկվեն կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44