ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` այսօրվա նիստում քննարկվել է «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տույժ կիրառելու և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված հեռախոսակապի «Նախընտրելի» այլընտրանքային սակագնային փաթեթի բաժանորդային վճարի զեղչը հաստատելու մասին հարցը:
Հանձնաժողովից հայտնում են, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 29.08.2018թ. №335Ա որոշմամբ «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված հեռախոսակապի «Նախընտրելի» այլընտրանքային սակագնային փաթեթի բաժանորդային վճարը սահմանվել է 1300 դրամ/ամիս (ներառյալ ԱԱՀ-ն)։
Սակայն, վերոնշյալ փաթեթը մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը բաժանորդներին (հաճախորդներին) առաջարկվել է 1100 դրամ/ամիս բաժանորդային վճարով, ասինքն՝ ընկերության կողմից, առանց կարգավորողի համաձայնությունը ստանալու, 200 դրամի չափով զեղչվել է նրա կողմից սահմանված սակագինը: ՀՀ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սակագնային կարգավորման ենթակա ծառայության սակագնի զեղչումը կարող էր կիրառվել միայն հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո, ինչը խախտվել է ընկերության կողմից։
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի խախտման փաստի ուսումնասիրման նպատակով հանձնաժողովը «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ:
Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությանը ենթարկել տույժի` 2 000 000 (երկու միլիոն) դրամ գումարի չափով և ընկերության առաջարկությամբ «Նախընտրելի» այլընտրանքային սակագնային փաթեթի զեղչված բաժանորդային վճարը սահմանել 1100 դրամ/ամիս (ներառյալ ԱԱՀ)՝ մինչև 2018թ․դեկտեմբերի 1-ը գործողության ժամկետով։
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44