Շվեդիան Հայաստանի պաշտպանության նախարարությանն առաջարկել է ձեռք բերել SAAB ընկերության կողմից արտադրվող JAS-39 Gripen կործանիչները: Այս մասին տեղեկացնում է Regnumգործակալությունը՝ վկայակոչելով ՀՀ ՊՆ-ի իր սեփական աղբյուրին:
Ինչպես ընդգծում է գործակալությունը, այս առաջարկը հաջորդել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևան կատարած այցին, որի ընթացքում ամերիկացի պաշտոնյան խոսել էր Հայաստանին և Ադրբեջանին զենք մատակարարելու հավանականության մասին՝ նպատակ հետապնդելով նվազեցնել կողմերի կախվածությունը Ռուսաստանից ստացվող մատակարարումներից:
Գործակալության աղբյուրի տեղեկություններով՝ առաջարկը վերաբերում է 8 կործանիչից կազմված խմբաքանակին: Մեկ ինքնաթիռի ենթադրյալ արժեքը 55-60 մլն եվրո է, բացի այդ, հնարավոր է ինքնաթիռների ձեռքբերման լիզինգային սխեման:
JAS-39 Gripen-ը 4-րդ սերնդի թեթև տեսակի, մեկ շարժիչով աշխատող կործանիչ է, որի մարտական շառավիղը կազմում է 800 կմ: Այն կարող է կրել ինչպես «օդ-մակերես» տեսակի զենքեր, այնպես էլ «օդ-օդ» տեսակի հրթիռներ հակառակորդի կործանիչներին դիմագրավելու համար: Այն առանձնանում է արևմտյան արտադրանքի համար համեմատաբար ցածր գնով:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01