Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված բոլոր որոշումները կայացվելու են իրավական կարգավորումների պահանջից ելնելով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան խաչատրյանը: Նրա խոսքով` ծրագրի հետ կապված պետք է լինի համոզվածություն, որ իրավական եզրակացությունները կատարվել են օրենքին համապատասխան:
«Երբ նման գործընթացները ժամանակի մեջ դանդաղում են, դա առաջացնում է սպասող կողմի որոշակի դժգոհություն: Կառույցները, որոնք որ իրավասու են այդ ընթացքը սպասարկելու համար, պետք է անեն առավելագույնը իրենց արդար եզրակացություններն արագ կայացնելու հարցում»,- ընդգծեց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ «Լիդիան Արմենիա» ընկերության դեպքում հարցը վերաբերվում է բնապահպանական խնդիրներին, և համապատասխան կառույցներն այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում:
«Մենք հասկանում ենք, որ դա պետության և օտարերկրյա ներդրումների ծավալով ամենամեծ ներդրումներից է ոչ միայն Հայաստանի համար, այլև միջազգային ներդրումային հանրության ուշադրության կենտրոնում է, և համոզված ենք, որ առաջիկայում կայացված որոշումները լինելու են այնպիսին, որ որևէ երկիմաստության տեղիք չտան: Եթե կան բացեր, այդ թվում՝ բնապահպանական, դրանք կարգավորելի են, ապա կլինեն խորհուրդներ, թե ինչպես պետք է կազմակերպություններ բացել, որպեսզի կարողանան քայլել առաջ: Եթե չկան նման բացեր, ապա կազմակերպությունը, վերահաստատվելով և ավելի վստահ լինելով, որ իր ունեցած եզրակացություններն առ այսօր համապատասխանում են օրենքի պահանջին, կշարունակի իր նախատեսած գործունեությունը»,- հավելեց Տիգրան Խաչատրյանը:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44