Մեր գյուղատնտեսությունը շարունակում է չհամապատասխանել ժամանակակից պահանջներին՝ ոռոգման ջրի, վնասատուների դեմ պայքարի և այլնի առումով: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այսքան ասում ենք ստվերային տնտեսություն, բայց մեր երկրում կան ստվերային այգիներ: Այո, հեկտարներով այգիներ, որոնք ոչ մի տեղ հաշվառված չեն, որ դրա համար հարկեր չվճարեն: Ամեն անգամ, երբ տարեսկզբին պլանավորում ենք ոռոգման ջրի անհրաժեշտ ծավալները, տարվա կեսին պարզվում է, որ դրանք սպառվել են, ոչ մեկը չի կարող բացատրել, թե որտեղ է ջրի քանակը, որոնք, ըստ պաշտոնական թվերի, մեզ պետք է բավականացներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ կա նաև հակառակ երևույթը՝ հավելագրումների տեսքով:
«Սա կոնյակի արտադրության հետ է հիմնականում կապված: Հայկական կոնյակը բրենդ է, բայց ցավոք Հայաստանում դեռ կան ընկերություններ, որոնք հայկական կոնյակ բրենդի ներքո արտադրում են ոչ հայկական կոնյակ: Ներկրվում է սպիրտ, ներկայացվում են խաղողի կեղծ մթերումներ, ունենում ենք թվերի անհամապատասխանություն»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այս տարի իրենք խիստ են եղել, հավելագրումների մեխանիզմը բավարար չափով չի աշխատել, նաև դա է պատճառը, որ կա լուրջ անկում գյուղատնտեսական ոլորտում՝ տնտեսական աճի հետ կապված:
Ըստ նրա՝ այս տարի եղել է աննախադեպ երևույթ, Հայաստան լոլիկ է ներկվել Վրաստանից և այլ տեղերից, որովհետև առաջարկի ու պահանջարկի հաշվարկը չի կատարվել պատշաճ մակարդակով:
«Կա ևս մեկ գործոն, որն ազդում է տնտեսական աճի վրա: Դա բյուջեի ծախսային մասի թերակատարման խնդիրն է: Հեղափոխությունից հետո թերակատարման ռեժիմով ենք գնում: Պատճառը կոռուպցիայի դեմ պայքարի մեր քաղաքական գիծն է: Բազմաթիվ ծրագրեր իրականացվում են ոչ արդյունավետ, և սպիտված ենք եղել ամեն ծրագրի վերաբերվել առանձնակի ուշադրությամբ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ տարբեր քննչական մարմիններում քննվում է 200 մլն դոլարի քրեական գործ՝ չարաշահումների, վատնումների վերաբերյալ:
«Մենք լրջագույն քննության ենք ենթարկում Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման գործընթացը: Տրանշ 1 ծրագրի շրջանակում իրականացված շինարարությունը չի համապատասխանում որակական չափանիշներին, և մենք հետևելու ենք, որ ճանապարհը բերվի պատշաճ մակարդակի: Սա մենք կանենք՝ քրեական, քաղաքացիական գործերի շրջանակում, թե բանակցությունների միջոցով... Մեր ժողովրդի ծախսած միջոցները պետք է արդյունավետ լինեն: Ճանապարհի փոքր հատվածն է կառուցել, և նույնանման մոտեցումները պետք է վերանան, որ ատկատներ կամ եկամուտներ ստեղծելու համար կառուցվի ճանապարհը: Թույլ չենք տալու, որ հին եղանակով շարունակվի»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44