Մենք ուսումնասիրել ենք Հայաստանի 188 փոքր հէկ-երից 150-ը: Նրանց 95 տոկոսում, ի հեճուկս օրենքի պահանջի, ջրաչափ տեղադրված չէ: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Օրենքի պահանջ է, որ փոքր հէկ-երը պետք է ունենան ջրաչափ, որ տեսնենք՝ ջրօգտագործման թույլտվության ծավալներո՞ւմ են աշխատում, թե՞ ոչ: Եվ խայտառակ երևույթ է, որ 95 տոկոսում չկան ջրաչափեր: Ավելին՝ մեծ մասում տեղադրված են այնպիսի գեներատորներ, որոնք չեն համապատասխանում լիցենզիայի պահանջներին: Սա արվում է ավելի շատ եկամուտ ստանալու համար, բայց սա պետական եկամուտների կորստի է բերում: Մենք պետք է աշխատենք բաց թողնված եկամուտը վերականգնելու ուղղությամբ»,- նշեց նա:
Ըստ Փաշինյանի՝ չպետք է այս առիթն օգտագործել, սեփականության վերաբաշխում անել՝ «մեկից խլել, մյուսին տալ, ուրիշի հորեղբոր որդուց վերցնել, մեր հորեղբոր որդուն տալ»:
«Այսօր Հայաստանում տեսնում ենք բազմաթիվ գետեր, որոնք դե յուրե կան, բայց դե ֆակտո չկան: Փոքր հէկ-երը պետք է ձկնուղի ունենան, բայց չունեն, որոնք էլ ունեն, ստանդարտներին համապատասխան չէ, ձուկն այդտեղով չի կարող անցնել: Հայաստանի տնտեսությունում որևէ անառողջ գործընթաց տեղի չի ունենում: Հայաստանում տեղի է ունենում տնտեսական առողջացման և տրանֆորմացիայի մեկնարկ: Մենք հանքարդյունաբերող, ընդերք քանդող, խաղադրույք կատարող երկրից պետք է վերածվենք արտահանմանը միտված տնտեսություն ունեցող երկրի: Հենց այսօր այս գործընթացը տեղի է ունենում, և սա քաղաքական հայտարարություն է»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանը ներկայացրեց մի քանի փաստ, որոնք փաստում են, որ տնտեսությունն առողջացման է գնում:
Նա ասաց, որ եթե հանենք հանքարդյունաբերության ոլորտը, մնացած ոլորտներում իրականացվող ներդրումների ծավալն աճել է 70 տոկոսով, իսկ աշխատատեղերի թիվը՝ 30 տոկոսով: 2017թ.-ի առաջին 9 ամիսների ընթացքում, նրա խոսքով, կապիտալ ներդրումներն աճել են 75 տոկոսով: Շինարարության ոլորտում էլ, անցած տարվա սեպտեմբերի համեմատ, ըստ Փաշինյանի, կա 3.5 տոկոս աճ: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կրկնապատիկ աճ կա նաև Հայաստանից արտահանված մանածագործական իրերի ծավալի ցուցանիշներում, աճել է բիզնես վարկավորման մակարդակը, ինչը նշանակում է, որ «մարդիկ ներդրում են անում տնտեսության մեջ»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում շարունակվում է անշարժ գույքի գների աճը, անշարժ գույքի ձեռքբերման ցուցանիշների աճը, մեծացել է հիփոթեքային վարկերի պահանջարկը, շարունակվում են ներգաղթային միտումները։
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
14:02
13:46
13:35
13:19
13:03
13:03
11:22
10:27
10:02
16:48
16:32
11:55 19.06.25
13:19 20.06.25
13:29 19.06.25
13:14 19.06.25
11:21 19.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
10:26 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03